Հինգշաբթի, 7 Հոկտեմբերի 2021 12:14
Դավիթ Ստեփանյան

Արամ Սարգսյան. Հայաստանի զարգացման գրավականը համընդհանուր դիվերսիֆիկացումն է

Արամ Սարգսյան. Հայաստանի զարգացման գրավականը համընդհանուր դիվերսիֆիկացումն է

Արմինֆո. "Հանրապետություն" կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ Հայաստանի մասնակցությամբ: Խոսում է Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների և ուղիների մասին։ Ներկայացնում է Հարավային Կովկասում և աշխարհում Հայաստանի տեղի ու դերի սեփական տեսլակը։

 

- Արամ Զավենի, այդ ինչպե՞ս ստացվեց, որ անկախության հռչակումից 30 տարի անց հայտնվեցինք գրեթե այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 1991 թվականին: Եվ այս ամենում ի՞նչ դեր է խաղացել Հայաստանի փաստացի հրաժարումն Արցախի հետ "միացման" գաղափարից ։

 

- Ես չեմ կարծում, որ մենք հրաժարվել ենք "միացում" գաղափարից, պարզապես, այդ մոդելը կարգավորման այս փուլում չի աշխատել, իսկ ավելի ճիշտ՝ շարունակելու դեպքում այն կաշխատեր մեր դեմ։ Բանն այն է, որ Արցախի նման խնդիրները, եթե չեմ սխալվում, սկսած 1964 թվականին ընդունված բանաձևից, աշխարհը լուծում է ուժի կիրառման բացառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության հիման վրա։ Եվ Արցախի խնդրի լուծումը տվյալ բանաձևի շրջանակներում տեղավորելն այս կոնկրետ փուլում հնարավոր էր հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի շրջանակներում։ Ինչը եւ արվեց։ Իսկ Հայաստանի ներկայիս վիճակի հիմնական պատճառը, ըստ իս, այն է, որ այս բոլոր 30 տարիներին մեր տնտեսությունն այդպես էլ դուրս չի եկել խորհրդային տրամաբանության շրջանակներից ։ Առկա հնարավորությունները չեն դիվերսիֆիկացվել, առկա բնական ռեսուրսները ծախսվել են բոլորովին ոչ XXI դարի հնարավորություններին ու պահանջներին համապատասխան։ Իսկ պատերազմներում, ինչպես գիտենք, հաղթում են պետությունները, այլ ոչ թե՝ բանակները։ Ինչը շատ լավ հասկացան Բաքվում ՝ գիտակցելով եթե ոչ իրենց բանակի, ապա իրենց պետության պոտենցիալ հաղթանակը։ Ադրբեջանական հաշվարկը հենց դրա վրա էր կառուցված, հակառակ դեպքում, Ալիեւը, պարզապես, չէր հանդգնի պատերազմել։

 

- Տնտեսության առնչությամբ ամեն ինչ պարզ է։ Իսկ ի՞նչ կասեք ազգային գաղափարի մասին, որի շուրջ կառուցվում է ցանկացած պետություն ։

 

- Հազարամյակներ շարունակ պետականությունից զրկված հայ ժողովրդի համար ամենամեծ, գլխավոր, նվիրական գաղափարը եղել եւ մնում է սեփական հայկական պետությունը: Անկախությունը մեր ամենագլխավոր գաղափարն է։ Եվ անկախության նախորդ 30 տարիներին մենք բացթողումներից բացի ունեցել ենք նաև ձեռքբերումներ։ Ընդ որում՝ բավական լուրջ։ Բայց մենք, ցավոք սրտի, այդ ձեռքբերումներն ու նվաճումները չենք ցանկացել տեսնել՝ նախընտրելով խոսել միայն բացթողումների մասին և չցանկանալով մեր հնարավորությունները համադրել մեր ցանկությունների հետ։ Հետևաբար, իմ կարծիքով, ավելի լավ ազգային գաղափար հորինելը, քան Հայաստանի և Արցախի անկախության ձեռք բերումն, ուղղակի, անհնար էր։ Եվ հենց այդ գաղափարի շուրջ էլ տեղի ունեցավ համայն հայության միավորումը աշխարհի մասշտաբով։ 1991-94թթ. պատերազմում տարած հաղթանակը ՝ հետագա բոլոր ձեռքբերումներով, հենց այդ գաղափարի շուրջ միավորման արդյունքն է։ Իսկ Հայաստանի հետ մնալը, իմ կարծիքով, սկսվել է նոր ատոմակայանի շինարարությունը հետաձգելու և գործող ԱԷԿ-ի ժամկետները երկարացնելու պահից։ Ռուսաստանի կողմից ամբողջ էներգետիկ ոլորտի մասնավորեցման պահից ի վեր, ինչը այստեղից իսպառ վերացրեց մրցակցությունը։ Ինչի արդյունքում, ունենալով Հարավային Կովկասում միակ ատոմակայանը, ունենալով արագահոս գետեր, Հայաստանն այսօր արտադրում է տարածաշրջանի ամենաթանկ էլեկտրաէներգիան։ Իսկ դա Հայաստանում ցանկացած նոր արտադրության հիմնադրման հեռանկարին ավելի քիչ գրավչություն է տալիս, քան նույն Վրաստանում կամ Ադրբեջանում։ Էլեկտրաէներգիայի դիմաց, գիտեք, դու վճարում ես ամեն օր, իսկ արտադրված ապրանքների բեռնափոխադրումների համար ՝ շաբաթը մեկ անգամ կամ ամիսը մեկ։

 

- Բայց վերջին շրջանում այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժեր են նկատվում։

 

- Դա իսկապես այդպես է։ Եվ ԱՄՆ դեսպանի պարբերական շրջագայությունները Սյունիքում, Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ԵՄ ծրագրի Սյունիքի հաղորդակցական վառ արտահայտված մասը դրա ավելորդ հաստատումն են։ Ի դեպ, ԱՄՆ-ն պատրաստվում է 4-ից մինչեւ 6 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ արեւային էլեկտրաէներգիայի արտադրության հզոր կայան տեղադրել Լիճք գյուղի մոտ՝ հենց թուրք-ադրբեջանական տանդեմի  փափագած  "միջանցքի" անցման ենթադրյալ տարածքում։ Ամերիկացիների հիմնավորումն այն է, որ Մեղրիում արեւային օրերի թիվը 1,8 անգամ գերազանցում է արեւոտ օրերի թիվը Եվրոպայում ամենաարեւային Պորտուգալիայում։ Այդպիսով, Լիճքը բավականին շահութաբեր նախագիծ է՝ բիզնեսի առումով:

 

- Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունի՞ց:

 

- Անկասկած։  Ամեն դեպքում, արտաքին ներդրումներն ինքնին անվտանգության ձևավորման աղբյուր են այն երկրում, որտեղ դրանք իրականացվում են։  Այս լույսի ներքո՝ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, կարծես, այլընտրանք չունի։  Այլ բան է, որ Հայաստանի տարածքով այլընտրանքային կոմունիկացիոն ուղիները լիովին կարող են իրականություն դառնալ, սակայն բացառապես Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ լինելու դեպքում։  Բայց այստեղ էլ կա մի "բայց". այդ գործընթացները կարող են տեղի ունենալ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական խնդրի ՝ Արցախի կարգավիճակի լուծման դեպքում։  Գոնե Կիպրոսի տարբերակի օրինակով, երբ կարգավիճակի հարցը պաշտոնապես հետաձգվում է մինչև լավագույն ժամանակները ։  Մինչ այդ հակամարտությունը լուծված լինել չի կարող։  Որքան էլ սահմանազատում անցկացնենք, քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, կրակելու են։  Առանց կարգավիճակի կարող է, օրինակ, աշխատել երկաթուղին։ Քանի որ բեռնափոխադրումները չեն ենթադրում ուղեկցում, և բոլոր հնարավոր ռիսկերը Հայաստանի և Ադրբեջանի տարածքում կարգավորվում են միջազգային պայմանագրերով։ Դրա համար զինվորականների կարիք չի լինի:  Ես արդեն այդ առաջարկը հնչեցրել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ առաջարկելով այդ գործընթացը սկսել Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղու ամենակարճ 5 կիլոմետրանոց Երասխի հատվածի վերականգնմամբ։ Այդ հատվածի վերակառուցումը թույլ կտա Հայաստանն ու Ադրբեջանը կապել արդեն Ղազախի միջոցով։ Աշխարհում ոչ ոք մեզ չի հասկանա, եթե մենք, բողոքելով 30 տարվա շրջափակման դեմ, սկսենք այսօր հրաժարվել սահմանների ապաշրջափակումից ։ Իսկ դա կարող է դառնալ ամենաառաջին քայլը, որը, ընդ որում, կհամապատասխանի մեր շահերին։ Հասկանալի է, որ հայկական բեռնատար մեքենաները չեն կարող հայկական պետհամարանիշներով երթեւեկել Ադրբեջանի տարածքով։ Ինչպես նաև ադրբեջանական ավտոմեքենաները՝ Հայաստանի տարածքով։ Բայց հայկական բեռները կարող են ազատ տեղաշարժվել երկու երկրների տարածքով հայկական մեքենաներով, բայց ռուսական համարանիշներով եւ վարորդներով։ Ես վարչապետին դա էլ եմ առաջարկել։ Եվ նա իմ գնահատականների հետ լիովին համաձայնել է։

 

- Բիզնեսը սահմաններ չի՞ ճանաչում:

- Միանշանակ։ Եվ բիզնեսը կարողանում է հաշվել սեփական եկամուտները: Մինչդեռ, կիլոմետրաժի կրճատումը Հայաստանին մեծ շահույթ կբերի մեր տնտեսության ամենատարբեր ուղղություններում։ Մենք, չգիտես ինչու, ոչ մի կերպ չենք ուզում օգտվել այն բանից, որ գտնվում ենք խաչմերուկում։

 

- Սեպտեմբերի 30-ին Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն ըննդունել է "Գեոպրոմայնինգ Արմենիայի" դուստր  "Արդյունաբերական ընկերություն" ԲԸ բաժնետոմսերի 25% - ը, որը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15% - ը։ GeoProMining ընկերության սեփականատեր Ռոման Տրոցենկոն հայտարարել է Հայաստանի հետ ընդհանուր նախագծերում 3,5 մլրդ դոլար ներդնելու ծրագրերի մասին: կարծես, Հայաստանի զարգացման ձեր տեսլականը սկսում է իրագործվել:

 

- Ես համոզված եմ, որ աշխարհի բոլոր երկրներն իրենց սկզբնական կապիտալը կուտակել են իրենց բնական և մարդկային ռեսուրսները ճիշտ օգտագործելու միջոցով: Վարկերով եւ զբոսաշրջությամբ զարգացնել երկիրը եւ պահել ու զինել բանակը ոչ մեկի չի հաջողվել, ներառյալ Իտալիային՝ իր զարգացած զբոսաշրջային հատվածով: Հայաստանն, իր հերթին, պետք է սովորի ճիշտ և գրագետ տնօրինել այն, ինչ ունենք։ Ինչ ես այսօր չեմ տեսնում. հանքավայրերը մշակվում են քարե դարի բարբարոսական մեթոդներով, ինչը հանգեցնում է մեծ կորուստների և անարդյունավետության։ Քաջարանը Հայաստանի ամենահետաքրքիր հանքավայրն է արտասահմանյան պրոֆիլային ընկերությունների համար։ Սա Հայաստանի միակ հանքավայրն է, որի ներուժը համապատասխանում է միջազգային չափանիշներին ։ Մնացած հանքավայրերը, պարզապես, անհետաքրքիր են։ Միայն Քաջարանը կարող է տարեկան արտադրել մինչև մեկ միլիոն տոննա պղնձի խտանյութ։ Ինչ ֆանտաստիկ ցուցանիշ է, հաշվի առնելով, որ լավագույն ժամանակներում ամբողջ Հայաստանն արտադրում էր 400 հազար տոննա պղնձի խտանյութ։ Այստեղ կարեւոր է նշել, որ առաջարկելով մեր խտանյութը վերամշակման համար ցանկացած պղնձաձուլական գործարանի, առաջին բանը, որ մենք լսում ենք, դա ամենամյա մատակարարման ծավալների մասին հարցն է: Իսկ որքան մեծ են մասշտաբները, այնքան ավելի մոտ են ժամկետները, եւ ավելի ցածր է վերամշակման արժեքը: Եվ ահա, ի պատասխան մեկ միլիոն տոննա խտանյութի վերամշակման առաջարկին, այդ մարդիկ, պարզապես, իրենց գործարանը կկառուցեն Հայաստանում ՝ Քաջարանում։ Պարզապես, այն պատճառով, որ նման ծավալները, միանշանակ, արդարացնելու են այդ շինարարությունը։

 

- Իսկ ինչպե՞ս են գործերն այսօր Քաջարանի հանքավայրում:

 

- Այսօր մենք Քաջարանի ներուժի մեկ երրորդն էլ չենք օգտագործում։ Հանքավայրը գտնվում է գետի երկու ափերին: Շահագործվում է միայն աջ ափը։ Ձախը չի շահագործվում, քանի որ այնտեղ գերեզմանոց է տեղակայված, իսկ մենք, ինչպես հայտնի է, ավելի շատ հարգում ենք մեռածներին, քան՝ ողջերին։ Համապատասխանաբար, այնտեղ ոչ ոք ոչինչ չի էլ փորձում անել։ Հանքավայրի 30%-ն աջ ափին է, 30%-ը՝ ձախ կողմում, մնացած 40%-ը՝ գետի հունի երկու կողմում։  Հունին էքսկավատորներ չեն կարող մոտենալ, վախենալով գետի ափերի փլուզումից  եւ նրա ափերից դուրս գալուց: Մինչդեռ, հիմնական հարստությունը, ընդ որում, պղնձի, մոլիբդենի և ոսկու բարձր տոկոսով, գտնվում է գետի հունում և նրա շրջակայքում։ Այսպիսով, այսօր մենք շահագործում ենք այդ հանքավայրի հնարավորությունների 30 տոկոսից պակաս մասը։ Շահագործում ենք բարբարոսական մեթոդներով, խորհրդային, ուռճացված նորմատիվների համաձայն, ԶՊՄԿ-ի ղեկավարությունը թռչում է ուղղաթիռներով, այդ ծախսերը ներառելով վերջնական հաշվեկշռում, եւ ամեն ինչ թաղված է կոռուպցիայի մեջ: Ես արդեն չեմ խոսում այն մասին, թե ինչպես է ԶՊՄԿ ձեռք բերել սեփականատեր: Պղնձի, մոլիբդենի եւ ոսկու հետախուզված պաշարներով ամենաընդարձակ Քաջարանի հանքավայրը պետությունից առնվել է  "գիշերային սեփականաշնորհման" միջոցով։ Ինչից հետո նոր սեփականատերերը ոչ միայն վերադարձրել են իրենց գումարները ընդամենը մեկ տարվա ընթացքում, այլեւ ստացել են 40 մլն դոլարի շահույթ: Իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն փորձում է զերծ մնալ այս խայտառակ գործարքի ժամանակ կոռուպցիայից, այլև կոռուպցիայի մեջ մեղադրում է կառավարությանը, երբ նա ետ է վերադարձնում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի մի մասը։ Պետության առաջին դեմք Քոչարյանը չէր կարող չիմանալ տեղի ունեցածի մասին, նա չէր կարող չիմանալ, որ երկրի թիվ մեկ ձեռնարկությունը վաճառվում է ընդամենը 140 մլն դոլարով ։ Նա չէր կարող չիմանալ, որ միայն առաջին տարում Քաջարանը 180 մլն դոլար է բերել նոր սեփականատերերին:

 

- Վերադառնանք գործարքին:

 

- Գործարքը գնահատելով դրական՝ այն առումով, որ պետությունը, ի վերջո, բաժնեմաս է ձեռք բերել ԶՊՄԿ-ում, ես բացասական եմ գնահատում դրա գործընթացը, որը տեղի է ունեցել դարձյալ գիշերը: Մասնավորապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ինչ-որ մեկը նվերներ տալիս պետությանը, և ինչ կստանա այդ մեկը՝ փոխարենը։ Ի դեպ, ավելի վաղ ես վարչապետի ուշադրությանն եմ ներկայացրել Քաջարանի վերաբերյալ իմ մոտեցումները։ Ես կարծում եմ, որ ԶՊՄԿ-ից գետի ձախ ափի լիցենզիան պետք է վերցնել, քանի որ, ունենալով դրա մշակման լիցենզիա, ձեռնարկությունը դա չի անում։ Այդ լիցենզիան պետք է տալ այդ ոլորտում աշխատելու փորձ ունեցող ցանկացած, բայց ոչ օֆշորային ընկերության։ Ինչից հետո նրանց միջև, բնականաբար, մրցակցություն կսկսվի, ինչը ԶՊՄԿ-ում կոռուպցիոն սխեմաներն ակնհայտ կդարձնի արդեն բոլորի համար։ Արդյունքում՝ մի քանի տարի անց ԶՊՄԿ-ը կամ կվաճառի նոր ընկերության  բաժնետոմսերը, կամ կմիավորվի դրա հետ։ Վերջինս, ի դեպ, հրաշալի հնարավորություն է ընձեռում գետի հունը հանքից վեր տեղափոխել աջ ափով, որպեսզի չտուժի շրջակա միջավայրը, և սկսել Քաջարանի շահագործումը 100 տոկոսով։ Ինչը մեծ ձեռքբերում կդառնա պետության համար։ Ամբողջ Քաջարանը, եւ ոչ միայն Քաջարանը, մեկ ընկերության մենաշնորհին հանձնելը ես սխալ եմ համարում։ Ընդ որում, նույնիսկ 400 հազար տոննա պղնձի խտանյութի վերամշակումն արդեն պահանջում է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցում։ Եվ ոչ միայն գործարանի, այլ նաև նոր ատոմակայանի, որի հզորությունն զգալիորեն գերազանցի գործող ԱԷԿ-ի հզորությունը։ Ընդ որում՝ ֆրանսիական տեխնոլոգիաներով, որոնք զգալիորեն գերազանցում են ռուսականը։

 

- Այսինքն՝ կրկին անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա.

 

- Ես Հայաստանում սեփականության դիվերսիֆիկացումը համարում եմ երկրի տնտեսական, էներգետիկ անկախության ապահովման և արդյունավետ տնտեսություն ստեղծելու անհրաժեշտ պայման։ Նմանապես դա վերաբերում է ջրային ռեսուրսներին: Եվ, իմ կարծիքով, վարչապետն այդ ուղղությամբ իրանական կողմից համագործակցության առաջարկներ է ակնկալում։ Իրանն, ի դեպ, արդեն մեզանից "փափուկ" ջուր է գնում Մազանդարանյան հարթավայրի ոռոգման համար։ Մեկ խորանարդ մետրի արժեքը տատանվում է 6-8 դոլարի սահմաններում: Մեր ջրով հետաքրքրված են նաեւ արեւմտյան ընկերություններ: Նրանք արդեն պատրաստակամություն են հայտնել  մինչեւ 6,4 մլրդ դոլար ներդնել Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման  ծրագրում: Ֆրանսիացիները հաշվարկել են, որ նոր ԱԷԿ-ի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա թելադրել էլեկտրաէներգիայի գները տարածաշրջանում։ Եվ ես համոզված եմ, որ նրանց հաշվարկները ճիշտ են: Այսօր մեր էլեկտրաէներգիան տարածաշրջանում ամենաթանկն է, բայց եթե ամեն ինչ ճիշտ անենք, ապա կստանանք ամենաէժան էլեկտրաէներգիան։

 

- Իսկ ինչն է խանգարում, Ռուսաստա՞նը:

 

- Դա անվանենք պայմանական խանդ։ Որը, ընդ որում, մեր իշխանության մոտ ֆոբիաներ է ծնում և՝              սեփական աթոռը չվտանգելու ցանկություն։ Սերժ Սարգսյանը շատ էր ուզում օգտվել Հայաստանին առաջարկված հնարավորություններից, բայց վախեցավ հինգերորդ շարասյան գործարկման միջոցով հնարավոր իշխանափոխությունից, վախեցավ պատերազմից։ Որովհետև Հայաստանին պաշտպանում էր Ռուսաստանը։

 

- Պատերազմը տեղի ունեցավ:

 

- Միանգամայն ճիշտ է։ Եվ եթե մենք չենք ուզում այն բանի կրկնություն, ինչ տեղի ունեցավ, ապա մեզ անհրաժեշտ է գործել բոլորովին այլ տրամաբանության շրջանակներում։ Եթե մենք փոփոխություններ ենք ուզում, մենք պետք է դադարեցնենք շրջապտույտը և դադարենք անել այն, ինչ նախկինում անում էինք։ Հակառակ դեպքում փոփոխություն չի լինի։ Ես բացահայտ և ամենուր ասում եմ, որ անվտանգության, ինքնիշխանության և այլ ուղղություններով մեր վեկտորը պետք է լինի ՄԱԿ-ի վեկտորը։ Եթե մենք ուզում ենք հստակեցնել մեր սահմանները, հստակեցնել քարտեզները, ապա մենք պետք է դա անենք ՄԱԿ-ում։ Քանի որ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած եռակողմ, համատեղ նախաձեռնություն իրականում քառակողմ է։ Այնտեղ աննկատ, բայց միշտ ներկա է Թուրքիան։ Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության 9-րդ կետը մտցվել է Էրդողանի պահանջով։ Ես դրանում համոզված եմ, քանի որ 1999 թվականից ի վեր հենց Էրդողանն է համակված Մեղրին Արցախի հետ փոխանակելու ֆիքս գաղափարով։ Բարեբախտաբար, դրա իրականացման հնարավորություն նա չունի և, վստահ եմ, չի ունենա։ Դա չենք ուզում մենք՝ ձեզ հետ միասյն, դա չի ուզում Հայաստանի ղեկավարությունը, դա չի ցանկանում հավաքական Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը, և դա չի ցանկանում Իրանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63