Երեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2021 12:49

Global Finance․ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ» 

Global Finance․ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ» 

Արմինֆո.ԱրարատԲանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։

Հիշեցնենք, որ ԱրարատԲանկը մատուցում է արժեթղթերի պահառության և ռեեստրավարման ծառայություններ թե՛ գլխամասային գրասենյակում, թե՛ մասնաճյուղերում, ինչպես նաև իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորում։

Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները: