Երկուշաբթի, 18 Հոկտեմբերի 2021 15:01
Մարիաննա Մկրտչյան

«Վե-Դե-Էն-Խա»-ում կանցկացվի ArmWineFest2021 փառատոն

«Վե-Դե-Էն-Խա»-ում կանցկացվի ArmWineFest2021 փառատոն

Արմինֆո. Նոյեմբերի 5-7-ը «Վե-Դե-Էն-Խա»-ի "Արմենիա" տաղավարում տեղի կունենա ArmWineFest2021 գինու և թունդ խմիչքների փառատոնը, որի եռօրյա ծրագրի շրջանակներում հյուրերը կկարողանան համտեսել ավելի քան 30 հայկական գինիներ:  Ինչպես հաղորդում Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, Armwinefest 2021-ի կազմակերպիչներն են հենց "Արմենիա" տաղավարն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

 

Երեք օրվա ընթացքում պատմական հարթակում տեղի կունենա գինեգործական Հայաստանի տարբեր տարածաշրջանների լավագույն գինիների ցուցահանդես: Միջոցառման հյուրերը կարող են փոքրիկ ճանապարհորդություն կատարել դեպի Արարատյան դաշտավայր, Վայոց ձորի բարձրլեռնային տարածաշրջան, որտեղ գտնվում է աշխարհի հնագույն գինեգործարանը, ինչպես նաև Տավուշի կանաչ տարածաշրջան: Այս ճամփորդությունը բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում հնարավոր կլինի այդ շրջանների գինիների համտեսման շնորհիվ։

Հայաստանի գինեգործները և նրանց ներկայացուցիչները Ռուսաստանի տարածքում կներկայացնեն խաղողի տարբեր տեսակներից պատրաստված գինիներ, առաջին հերթին, ուշադրություն դարձնելով հին հայկական տեսակներին՝ Սեւ Արենի, Ոսկեհատ, Խնդողննի և շատ ուրիշներ։ Ընդհանուր առմամբ, փառատոնին կմասնակցեն հայկական գինի և թունդ ըմպելիքներ արտադրող ավելի քան 30 ընկերություններ։

 

Միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկը կլինի Ռուսաստանի սոմելյեների միության նախագահ, "Հայկական գինիներ" գիդի հեղինակ Արթուր Սարգսյանի հեղինակային համտեսումը: Նրա ղեկավարությամբ համտեսի մասնակիցները կծանոթանան ժամանակակից հայկական գինեգործության թրենդային ուղղություններին և ոճերին։ Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 5-ին: