Արմինֆո. Նոյեմբերի 15-ից կգործարկվի ԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր հավելվածի ամբողջական տարբերակը։ Նոր հավելվածը օգտագործման մեջ կլինի ավելի արագ և ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։
«Քանի որ հավելվածը լրիվ նոր է և գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, ակնկալում ենք մեր հաճախորդների ըմբռնումը, ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Դեռ սեպտեմբերին տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով հաճախորդները նախապես տեղեկացվել են Play Market և (կամ) App Store առցանց հարթակներում հավելվածի «beta» տարբերակի մասին։ Խնդրում ենք ուշադիր լինել տեքստային կարճ հաղորդագրություններին, քանի որ ԱրարատՄոբայլ հավելվածի հին տարբերակը նոյեմբերի 15-ից չի գործելու»,- նշել է Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ԱրարատՄոբայլ հավելվածն ունի հնարավորությունների լայն շրջանակ և թույլ է տալիս հաճախորդներին հեռահար կառավարել սեփական հաշիվները՝ զերծ պահելով ավելորդ ծախսերից։ Բացի այդ, ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերն օգտվում են անհամեմատ ցածր միջնորդավճարներից և զեղչերից։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |