Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021 18:16

ԵԱԶԲ. Հայաստանում դանդաղել է սպառողական պահանջարկի վերականգնումը, հնարավոր է տոկոսադրույքների հետագա բարձրացում

ԵԱԶԲ. Հայաստանում դանդաղել է սպառողական պահանջարկի վերականգնումը, հնարավոր է տոկոսադրույքների հետագա բարձրացում

Արմինֆո.Հայաստանում դանդաղել է սպառողական պահանջարկի վերականգնումը։

Վերականգնման ակտիվ փուլի ավարտը հետաձգված պահանջարկի աստիճանական սպառման ֆոնին շարունակում է ազդել մանրածախ առեւտրի եւ բնակության ու հանրային սննդի կազմակերպման ծառայությունների դինամիկայի վրա (օգոստոսին, համապատասխանաբար, 0,1% գ/գ եւ 82,8% գ/գ աճ): Հետաձգված պահանջարկի իրացման եւ բարձր գնաճային սպասումների պատճառով դանդաղել են տնային տնտեսությունների խնայողությունների աճի տեմպերը: Բնակչության վարկավորումը թուլացել է (նախորդ տարվա օգոստոսի 20,5% - ի համեմատ մինչեւ 1,9%) տնտեսական իրավիճակի զարգացման անորոշության պահպանման, տոկոսադրույքների ավելացման, ինչպես նաեւ վարկերի նկատմամբ թույլ պահանջարկի պայմաններում:

 

Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հոկտեմբերյան վերլուծական մակրո-ամփոփագրում։ Նյութերի համաձայն, Հայաստանում սպառողական գները սեպտեմբերին աճել են 8.9%-ով՝ օգոստոսին 8.8% - ից հետո: Գնաճը արագացել է ներկրվող ոչ պարենային ապրանքների թանկացման եւ սննդամթերքի գների բարձր մակարդակի հաշվին։ Գնաճային գործոններ են շարունակում մնալ համաշխարհային մատակարարումների ուշացումներն ու գնաճային սպասումները:

 

ԵԱԶԲ-ի բազային կանխատեսման համաձայն, դրամի փոխարժեքի կայունության եւ հումքի համաշխարհային գների կայունացման պայմաններում Հայաստանում գնաճի դանդաղում է սպասվում  տարեվերջին, այդ թվում՝  դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանքով: Դեկտեմբերին սպասվում է գների աճի դանդաղում մինչև 8.0% գ / գ, իսկ 2022 թ. առաջին կիսամյակի ավարտին ցուցանիշը կվերադառնա ՀՀ ԿԲ նպատակային միջակայք:

 

Գնաճի եւ գնաճային սպասումների բարձրացման պատճառով մոնետար խթանի կտրուկ կրճատման ֆոնին ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը չեզոք բնույթ կկրի 2021 թ. IV եռամսյակում: ՄԲԿ-ի դրույքը, ԵԱԶԲ-ի կանխատեսման բազային սցենարով, կարող է բարձրանալ մինչեւ 7,5 - 7,75% ընթացիկ տարվա վերջին' վերաֆինանսավորման տոկոսադրույքից հետո:

 

ԵԱԶԲ-ի վերլուծաբանների կարծիքով՝ համաշխարհային տնտեսության մեջ "քովիդային վնասների" թաքնված ուժն ու մոնետար քաղաքականության ուժեղ ազդեցությունն այնպիսին են, որ այդ գործոնների գնաճային ազդեցության չեզոքացումը կարող է ավելի երկար տեւել, քան սպասվում էր: Աճում են գնաճի բարձր մակարդակներում ամրապնդման ռիսկերը: Այդ պատճառով ԵԱԶԲ-ի վերլուծաբանները թույլ են տալիս պետական բանկի առանցքային տոկոսադրույքների հետագա բարձրացում մինչեւ տարեվերջ:

 

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վերլուծության ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի բանկային հատվածում, երկար իջեցումից հետո, տոկոսադրույքները 2021 թվականի օգոստոսից սկսեցին բարձրանալ, ինչը ակտիվ-պասիվ գործառնությունների մարժինալությունը ավելացրեց մեկ տարի առաջ 4,5-5%-ից մինչեւ 5,5-6%: Ընթացիկ տարվա օգոստոսին տոկոսադրույքների բարձրացում է դիտվել է ինչպես վարկերի գծով

- միջինը մինչեւ 10,82% (2020թ. օգոստոսի 9,84%-ից), այնպես էլ ավանդների գծով՝ միջինը մինչեւ 4,8% (2020թ. օգոստոսի 4,72%-ից), այն դեպքում, երբ հուլիսին վարկերի 9,25%-ից մինչեւ 10,19% թանկացումը  ուղեկցվել է ավանդների էժանացմամբ՝ 4,66%-ից մինչեւ 4,58%:

 

Ս. թ. հունվար-օգոստոս ամիսներին վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 10,2%' գերազանցելով մեկ տարվա վաղեմության մակարդակը (9,94%), սակայն զիջելով նախաքովիդյան 10,44%-ին (2019թ.հունվար-օգոստոս): Ընդ որում, ավանդների միջին տոկոսադրույքը ս.թ. հունվար-օգոստոսին կազմել է 4,74% ՝ փոքր-ինչ զիջելով  նախորդ տարվա 4,8%-ին (2020թ. հունվար - օգոստոս), և ավելի նկատելիորեն զիջելով նախաքովիդյան 5,28% - ին (2019թ. հունվար-օգոստոս)։

 

Ուշագրավ  է, որ պետական պարտատոմսերի եկամտաբերությունն սկսել էր աճի նշաններ ցույց տալ մի փոքր ավելի վաղ ՝ արդեն հունիսից, ամեն ամիս բարձրանալով 1 տոկոսային կետով՝ օգոստոսին հասնելով 8,95 տոկոսի մակարդակի, մասնավորապես, ԿՊՊ գծով 8,29 տոկոսի եւ ՄՊՊ գծով 9,6 տոկոսի: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 7.82%՝ նվազելով 2015թ. 13.40%-ից մինչև 2020թ. 6.23%: Մասնավորապես, կարճաժամկետ պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը (ԿՊՊ) 2021 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 7,08 տոկոս, միջնաժամկետ պարտատոմսերինը (ՄՊՊ)՝ 8,55 տոկոս, երկարաժամկետ պարտատոմսերինը (ԵՊՊ)՝ 9,82 տոկոս, 2015թվականի, համապատասխանաբար, 12,52 տոկոսից, 14,48 տոկոսից, 16,12 տոկոսից  2020 թվականին մինչեւ 5,70 տոկոս, 6,85 տոկոս, 8,62 տոկոս նվազեցումից հետո:

 

Նշենք, որ սեպտեմբերի 14 - ին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հերթական անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7 տոկոսից հասցնելով 7.25 տոկոսի: Այդ կապակցությամբ, 0,25% տոկոսային կետով բարձրացվել են նաև լոմբարդային ռեպոյի և բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար, մինչև 8,75% և 5,75%: 2021 թվականին դա վերաֆինանսավորման տոկոսադրույքի հինգերորդ բարձրացումն էր։