Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021 15:09
Ալինա Հովհաննիսյան

Առաջին անգամ Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը գերազանցել է 15 հազարը

Առաջին անգամ Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը գերազանցել է 15 հազարը

Արմինֆո. 2021 թվականի սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակը՝ 651 հազար, հարկման բազան՝ 145 մլրդ դրամ, միջին աշխատավարձը՝ 223 հազար դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Նաաախարարի հավաստմամբ, ամենաբարձր աշխատավարձ տվող երեք ոլորտներն են. ԻՏ՝ աշխատակիցների քանակն առաջին անգամ գերազանցել է 15 հազարը, միջին աշխատավարձը՝ 818 հազար դրամ; մետաղական հանքեր՝ աշխատակիցների քանակը 8639, միջին աշխատավարձը՝ 522 հազար դրամ;

շահումով խաղեր (կիսաԻՏ)՝ աշխատակիցների քանակը 6522, միջին աշխատավարձը 513 հազար դրամ:

 

«Այս երեք ոլորտներում միասին աշխատում են՝ ընդհանուր թվի 4,64%, բայց վճարվում է ընդհանուր բազայի 13,88%․ այսինքն՝ երեք անգամ ավել, քան ընդհանուրի միջինը», - գրել է էկոնոմիկայի նախարարը։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում 90 304 մարդ աշխատանք է փնտրում (տարեկան 2 տոկոս աճ), որոնցից գործազուրկների թիվը կազմում է 60 826 մարդ, ինչը 1,2 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Հիշեցնենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի 2021 թվականի նոր հաշվետվությունում գործազրկության մակարդակը Հայաստանում սպասվում է 15,7 տոկոսի մակարդակում (նախկին 17,9 տոկոսից եւ 2020թ. փաստացի 18,1 տոկոսի դիմաց):