Արմինֆո.2018թ A1 Group-ը Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:
«Շենքը բավականին հետաքրքիր ճարտարապետական կառույց է, որը վերակառուցման կարիք ուներ: Հաշվի առնելով բիզնես տարածքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, գաղափար առաջացավ վերակառուցել այն եւ դարձնել Բիզնես կենտրոն, ինչը եւ իրականացրեցինք Կոնվերս Բանկի հետ: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացանք այսպիսի գեղեցիկ կառույց»,-ասում է A1 Group-ի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը:
Նրա խոսքով, վերջին շրջանում բիզնես տարածքների նկատմամբ պահանջարկը սկսել է աճել: Ընկերությունը մտադիր է եւս մեկ Բիզնես կենտրոն հիմնել:
«Քանի որ մեծ նախագծերի իրականացումը սեփական միջոցներով բավականին բարդ է, բոլոր ընկերությունները դիմում են վարկային միջոցների: Նախագիծը մենք նախատեսում ենք իրականացնել Կոնվերս Բանկի հետ համատեղ՝ հաշվի առնելով առկա հաջողված ծրագրերը»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=wz_LtG3sULE
Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է Բանկի պաշտոնական կայքում՝ www.conversebank.am
Բանկը ՓՄՁ վարկավորում է իրականացնում նաեւ առցանց հարթակում՝ https://www.conversebank.am/hy/smeconversebank/
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |