Արմինֆո.Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:
Այս համագործակցությունը թույլ կտա երկու բանկերի հաճախորդներին թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում 24/7 ռեժիմով օգտվելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի ավելի քան 200 բանկոմատներից` տվյալ բանկի կողմից իր բանկոմատների համար կիրառելի սակագնով:
Ամերիաբանկի դեբետային քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
HSBC Հայաստանի քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |