Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021 12:49
Նաիրա Բադալյան

Հայաստանը 25 մլն եվրո կհատկացնի Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի արդիականացման առաջին փուլի իրականացման համար

Հայաստանը 25 մլն եվրո կհատկացնի Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի արդիականացման առաջին փուլի իրականացման համար

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:

 

Ըստ հիմնավորումների՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը մշակել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակում: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն  եվրո: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից) և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակում 2021 թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով: Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021 թ. մարտի 31-ը: Ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այն բավականին երկար է քննարկվել: «Ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ և աշխատելու է միասնական տոմսային համակարգով: Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել։ Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս։ Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի: Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում։ Սա, որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որը նաև որոշակի եկամուտներ կգեներացնի։ Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Վարչապետը նշել է, որ այս խնդրի լուծման համար առաջարկվել է Երևանի քաղաքապետարանին ներդնել գործուն համակարգ. «Եվ մենք ոչ թե ժամանակի այս կոնկրետ հատվածում խնդիր լուծած լինենք, այլ ունենանք համակարգ, որն անընդհատ աշխատի, վերարտադրվի և անհրաժեշտ ներդրումներն անհրաժեշտ ժամկետներում տեղի ունենան: Հակառակ դեպքում 10 տարի հետո կանգնելու ենք ելման կետի վրա և ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալու կամ էլ «գազելների» տրամաբանությանը վերադառնալու: «Գազելներին» վերադարձ չի լինելու և չպետք է լինի, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել, և Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ: Կարծում եմ՝ առաջիկայում իրականացվող ծրագրերի շրջանակում մենք պետք է հոգ տանենք, որ էլեկտրաավտոբուսների մուտք տեղի ունենա մայրաքաղաք և հետագայում՝ մեր այլ քաղաքներ: Այս ուղղությամբ մենք պետք է շարժվենք. այս որոշումը շատ կարևոր է, բավական քննարկված է, բայց չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք»:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս գործարքն ամփոփել են Եվրամիության հետ 2.6 միլիարդի համագործակցության շրջանակում: «Թե դրամաշնորհային բաղադրիչը, որը ես համարում եմ էական այս գործարքի համար, թե վարկային պայմանները՝ հենց այդ համագործակցության պայմանավորվածությունների շրջանակում են»,-ասել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով գործընթացի մեկնարկի կարևորությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտումԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan SweetsԸնտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետԵրևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ
Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարարԷներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
ՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանըԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանը
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտումՏիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտում
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համարԱյս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար
Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկանԱրևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկան
Նախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտըՆախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտը
Փորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիսՓորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիս
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ումIDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամԿոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համարՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններիցՀայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններից
Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրումԷնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում
Կոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբԿոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբ
Միշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունումՄիշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերըՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը
Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկումԿոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստըԵրևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը
ԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր
Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները
Թադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստիԹադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստի
Հայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերըՀայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերը
"Վերադարձնել թալանածը"՝  ահա  շրջանառության հարկի վերանայման իրական նպատակը․Փաշինյան
Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանըԴանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանը
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.12.2024
RUB3.930.08
USD395.580.53
EUR411.090.63
GBP496.332.24
CAD274.730.07
JPY25.230.03
CNY54.190.06
CHF441.50-0.04