Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. նոյեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությւոնը:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, գումարը կազմում է 13 մլրդ 575 մլն դրամ. «Սա թվով 5-րդ նման եղանակով ամեն ամիս կայացվող որոշումն է»:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվականի բյուջեով նախատեսվել է Արցախին հատկացնել 144 մլրդ դրամ: «Վերջին 1 տարվա ընթացքում արդեն մոտավորապես 120 մլրդ դրամ ենք հատկացրել Արցախին: Նաև կարևոր է քայլ-քայլ, հնարավորինս սահուն ձևով զուտ աջակցության ծրագրերից զարգացման ծրագրերի անցում կատարելը, որպեսզի Արցախում նույնպես հարկերի ձևավորման գեներացման հավաքագրման մեխանիզմն աշխատի: Եվ պետք է արձանագրել, որ աշխատում է. 2020 թվականի պլանավորվածի համեմատ Արցախի կառավարությունը շատ ավելի մեծ հարկային մուտքեր է ունեցել, և սա շատ կարևոր փաստ է: Մենք շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությանը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման և զարգացման գործում»,-ասել է կառավարության ղեկավարը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |