Երկուշաբթի, 1 Նոյեմբերի 2021 11:56

ԱՐՄԵՆԱԼ-ի բնապահպանները հաղթեցին ՌՈՒՍԱԼ-ի մրցույթում

ԱՐՄԵՆԱԼ-ի բնապահպանները հաղթեցին ՌՈՒՍԱԼ-ի մրցույթում

Արմինֆո.«Ալյումինե խարամի պահպանման գոտու բարեկարգումը ԱՐՄԵՆԱԼ գործարանում» նախագիծը գրավեց առաջին տեղը «Տարվա բարելավում» մրցույթի  «Բնապահպանություն» անվանակարգում, որ անցկացնում է ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից՝ ՌՈՒՍԱԼ-ը:

Նախագծի հեղինակներն են աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանն ու բնապահպանության գծով մասնագետ Թամարա Զատիկյանը: Իրենց առաջարկության նպատակն է արտադրահարապարակում և դրան հարող քաղաքային տարածքի վրա բնապահպանական իրադրության բարելավումը, ալյումինե խարամի  բացասական ազդեցության նվազեցումը ձեռնարկության աշխատակիցների առողջության և շրջակա միջավայրի վրա:

          Մինչև վերջերս խարամ, որը պատկանում է 4-րդ դասի թափոնների կարգին, պահպանվում էր բացօթյա, նրա մակերևույթի գոշորշիները թափանցում էին օդ, մթնոլորտային տեղումների ազդեցությամբ առաջանում և հողի մեջ ներթափանցում էին վտանգավոր քիմիական միացություններ: Խնդրի չլուծված լինելը հանգեցնում էր 58 մլն դրամ (120 հազար դոլար) տուգանքի վտանգի բնապահպան մարմինների կողմից:

Նախագծի իրագործման համար ԱՐՄԵՆԱԼ-ում  արտադրական մասնաշենքերից և բնակելի տներից հեռու առանձնացվեց հատուկ ծածկված պահեստ բետոնե հիմքով, որտեղ տեղադրվեց կուտակված ալյումինե խարամը: Այժմ թափոնները մեկուսացված են արտաքին միջավայրի հետ ուղղակի շփումից, և վերացված է հողաշերտ ալյումինի միացությունների թափանցման հնարավորությունը:

            Կուտակված խարամը իրացվում է կողմնակի կազմակերպության միջոցով: Տարածքը, որտեղ պահվում էին թափոնները, մաքրվել է և նախապատրաստվել կանաչապատման, որը կանցկացվի հաջորդ տարվա գարնանը: