Արմինֆո.Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում Խելացի անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից:
Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գեւորգ Անանյանը ժպիտով է հիշում:
«Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն եւ սանիտարական պայմանների պահպանում՝ ահա խելացի անասնագոմի հիմնական տարբերությունները»,-ասում է նա:
Մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատերերը ծրագիր ունեն մեծացնել անասնագլխաքանակը եւ կաթի վերամշակման արտադրամաս հիմնել:
« Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ եւս՝ Կոնվերս Բանկի հետ: Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը եւս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլեւ ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես»,- եզրափակում է խոսքը Գեւորգ Անանյանը:
Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=LFqYSqBB3yo&feature=youtu.be
ԳՀՀ հետ գործակցությամբ եւս մեկ նախագծի՝ ինտենսիվ այգիների հիմնման մասին նյութը՝ https://www.youtube.com/watch?v=0hM3ObKrVnw&t=60s
RUB | 3.99 | 0.00 |
USD | 387.62 | 0.57 |
EUR | 421.19 | 1.82 |
GBP | 503.29 | 1.21 |
CAD | 278.40 | 0.37 |
JPY | 25.40 | 0.09 |
CNY | 54.45 | 0.10 |
CHF | 447.49 | 1.12 |