Երեքշաբթի, 2 Նոյեմբերի 2021 16:33
Կարինա Մելիքյան

Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 7.25 տոկոսի մակարդակում

Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 7.25 տոկոսի մակարդակում

Արմինֆո.Նոյեմբերի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%: 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.75%,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%: 

 

Հարկ է նշել, որ ս. թ. սեպտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում պաշտոնական տարեկան գնաճը հասել է 8,9%-ի (ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները), իսկ իրական գնաճը բարձրացել է մինչև 8% (ըստ ՀՀ ԿԲ տվյալների)՝ 2020թ. նույն ամսվա, համապատասխանաբար, տարեկան 1,4%-ի և 1,3%-ի դիմաց:

 

Նշենք, որ մինչ այդ ԿԲ-ն 2021 թվականին 5 անգամ բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 5,25%-ից հասցնելով 7,25%-ի: Առաջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց փետրվարի 2-ին՝ 5.25%-ից մինչեւ 5.5%։ Ըստ այդմ, 0,25 տոկոսային կետով բարձրացվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքները՝ 6,75%-ից մինչև 7%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ 3,75%-ից մինչև 4%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկրորդ բարձրացումը հաջորդել է մայիսի 4-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 6%, ինչին համապատասխան, բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 7,5%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 4,5%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երրորդ բարձրացումը հաջորդել է հունիսի 15 - ին՝ մինչեւ 6,5%, որին համապատասխան,  լոմբարդային ռեպո տոկոսադրույքը բարձրացել է մինչեւ 8%, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով՝ մինչեւ 5%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի 4 - րդ բարձրացումը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 7%, ինչին համապատասխան, բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 8,5%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 5,5%: Իսկ հինգերորդ աճը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 7,25%, ինչին համապատասխան, նույնքան բարձրացվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ մինչեւ 8,75%, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչեւ 5,75%:

 

Մինչ այդ՝ 2020 թվականին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է չորս անգամ՝ նվազման ուղղությամբ և մեկ անգամ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5,5%- ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հաջորդել է 5,25% աճ: Եվ համապատասխան փոփոխության են ենթարկվել լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները' մինչեւ դեկտեմբերի 6,75% եւ 3,75%: