Չորեքշաբթի, 3 Նոյեմբերի 2021 11:20
Նաիրա Բադալյան

2022 թվականին շուրջ 8,6 մլն դոլար կհատկացվի Հայաստանի նախագահի արտասահմանյան ուղեւորությունների համար

2022 թվականին շուրջ 8,6 մլն դոլար կհատկացվի Հայաստանի նախագահի արտասահմանյան ուղեւորությունների համար

Արմինֆո. 2022 թվականին  Հայաստանի պետական բյուջեից շուրջ 425 մլն դրամ (մոտ 8,6 մլն ԱՄՆ դոլար, 1 դոլարը հավասար է 493,6 դրամ) կուղղորդվի ՀՀ նախագահի արտասահմանյան ուղեւորություններին: Այդ մասին ասվում է "ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագծում։

 

Ինչպես նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ հաղորդել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հաջորդ տարի ՀՀ նախագահի աշխատակազմին պետական բյուջեից 1 ծրագրի եւ երկու միջոցառումների իրականացման համար կհատկացվի 1 մլրդ 602.5 մլն դրամ (2021 թվականին' 1 մլրդ 601.2 մլն դրամ):

 

Նշենք, որ ըստ 2022 թվականի բյուջեի նախագծի՝ Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2021 թվականի հաստատված պետական բյուջեի համեմատ կաճեն մոտ 437 մլրդ դրամով կամ 28,9% - ով, ծախսերը՝ 18,2%-ով կամ 337,5 մլրդ դրամով։ Այսպես, ծախսերը կհասնեն 2 տրլն 188.4 մլրդ դրամի, որից 1 տրլն 841.9 մլրդ դրամը կամ ՀՆԱ-ի 23.4% - ը կուղղվի ընթացիկ ծախսերի ծածկմանը։ ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը կկազմի 4,6 տոկոս (2021 թվականի արդյունքներով 6,8 տոկոս), 12-ամսյա գնաճը՝ 5,2 տոկոս (ս.թ. վերջին սպասվում  է 7,4 տոկոս), իսկ միջին գնաճը 2022 թվականին կհասնի 5,6 տոկոսի (2021 թվականին սպասվում է 7 տոկոս):