
Արմինֆո.Շատ ուրախ էինք հյուրընկալել Սիմբիոթիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին հետկովիդյան շրջանի իր առաջին գործուղման ընթացքում:
Վերջին մեկ տարում Ամերիաբանկը և Սիմբիոթիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը «Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Հայաստանը շատ լավ հիմք է մեզ և մեր բիզնեսը զարգացնելու համար: Մենք ներդրումներ ենք կատարում հանուն ապագայի. հանուն բանկի, երկրի, ինչպես նաև մեր ընկերության` Սիմբիոթիքս-ի ապագայի:
Ամերիան հիանալի գործընկեր է: Մեր համագործակցությունն իսկապես ապացուցում է, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, նույն նպատակներն ենք հետապնդում, միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքների և աջակցել ձեռնարկություններին»: Իմացիˊր ավելին Հայաստանում Ամերիաբանկ-Սիմբիոթիքս ռազմավարական համագործակցության մասին: