Արմինֆո.Կոնվերս Բանկում ամփոփել են Վիզա քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները: Ուրախ եւ անմիջական միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր:
Ակցիան իրականացվել էր հունիս-օգոստոս ամիսներին: Երեք ամիս շարունակ Բանկի Վիզա քարտապանները կատարել էին անկանխիկ գնումներ, կուտակել «ոսկիներ»: Արդյունքում, Բանկի ամենաակտիվ 10-ը Վիզա քարտապանը ստացել է 10 գրամանոց, եւս 40-ը՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (հարգը՝ 999.9):
Անկանխիկ գնումների խրախուսմանը միտված ակցիաների քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը տարբեր տարիների իր հաճախորդներին հանգիստը եվրոպական երկրներում անցկացնելու, Թայլանդում հանգստանալու, տարբեր արժեքավոր նվերներ շահելու հնարավորություն է ընձեռել:
Բանկը նաեւ եզակիներից է, ով զուգահեռաբար իրականացնում է հաճախորդների խրախուսման միանգամից մի քանի ակցիա՝ զեղչեր, քեշբեքեր, գործընկերային նախագծեր եւ այլն, ինչպես նաեւ անկանխիկ գնումներից բոնուսային Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորություն է ընձեռում:
Մանրամասները՝ https://www.youtube.com/watch?v=KjGQv8AaqtU
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |