Արմինֆո.Ցայգ հեռուստաընկերությունը Հայաստանում հայտնի է շատերին առաջին հերթին իր որակյալ քոնթենթով:
Ցայգ ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Մինասյանի խոսքով, Հայաստանում հեռուստատեսությունը մեծ ֆինանսական հոսքեր չի կարող ապահովել, սակայն զարգացման համար մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջվում: Այդ պատճառով էլ սեփականատերերը որոշել էին Գյումրու կենտրոնում գտնվող սեփական անշարժ գույքը նորոգել, բիզնես հիմնել՝ եկամտի մի մասն ուղղելով ՀԸ զարգացմանը:
Հիմնադիր ժողովի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո վարկավորման նպատալով Կոնվերս Բանկ են դիմել. Հայտը հավանության է արժանացել: Նորոգումից հետո տարածքը վարձակալության է հանձնվել տարբեր կառույցների:
«Մենք ի սկզբանե հակված էինք աշխատելու երիտասարդության հետ: Ու ստացվեց, որ այսօր մեզ մոտ կենտրոնացած են Այ Թի ընկերություններ»,-ասում է նա՝ հավելելով, որ այսօր դիտարկում են Կոնվերս Բանկի աջակցությամբ փոքր արտադրությունների հիմնման հնարավորությունը:
Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:
Տեսանյութը՝ https://youtu.be/UgOR6G0zR2k
Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակ՝ https://sme.conversebank.am/
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |