
Արմինֆո. Նոյեմբերի 24-27-ը Երևանում տեղի կունենա "Եվրասիա 2021" առաջին առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը և Եվրասիական գործարար համաժողովը՝ Իրանի գործուն մասնակցությամբ: Որպես համաժողովի կազմակերպիչ հանդես են գալիս Հայաստանի արդյունաբերողների միությունը և իրանական "Փարս Փեգահ Թեջարաթ" ընկերությունը:
Ցուցահանդեսին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների և Իրանի ապրանք և ծառայություններ արտադրողներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը և ճանապարհաշինությունը, էներգետիկան և ջրային տնտեսությունը, նավթաքիմիական և պոլիմերային արդյունաբերությունը, պողպատաձուլական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և սարքավորումները, սննդի արդյունաբերությունը, բժշկությունը և առողջապահությունը, կենցաղային տեխնիկան, տրանսպորտը և լոգիստիկան, ընդհանուր առևտուրը, ինչպես նաև գիտությունը և նոր տեխնոլոգիաները:
Գործարար համաժողովին կմասնակցեն գործարար համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ՝ խոշոր առևտրային և արդյունաբերական հոլդինգներ, միավորումների և ձեռնարկատիրական միությունների, Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարներ և անդամներ:
Ցուցահանդեսն ու համաժողովը տեղի կունենան Երևանի Հ. Հակոբյան 3 հասցեում գտնվող ցուցահանդեսային կենտրոնում: Հեռ. 091051581 WhatsApp. 0098 921 351 58 25:
RUB | 4.99 | 0.04 |
USD | 379.10 | 0.24 |
EUR | 452.72 | 3.39 |
GBP | 522.48 | 4.58 |
CAD | 279.57 | 2.61 |
JPY | 24.71 | 0.04 |
CNY | 54.57 | 0.09 |
CHF | 493.36 | 5.77 |

