18:26
 Երկուշաբթի, 22 Նոյեմբերի 2021 18:26
Մարիաննա Մկրտչյան

Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունները

Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունները

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:

Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ: