Ուրբաթ, 26 Նոյեմբերի 2021 13:53

ԵԱԶԲ-ն 2022 թվականին բանկի մասնակից պետությունների միագումար ՀՆԱ-ի  2,9 % աճ է կանխատեսում

ԵԱԶԲ-ն 2022 թվականին բանկի մասնակից պետությունների միագումար ՀՆԱ-ի  2,9 % աճ է կանխատեսում

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբաններն արձանագրում են ընթացիկ տարում տարածաշրջանի տնտեսության վերականգնման ակտիվ փուլի ավարտ, որի արդյունքում ակնկալվում է միագումար ՀՆԱ-ի 4 տոկոս աճ:

Այդ մասին ասվում է բանկի ՝ 2022 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ։ Փաստաթղթի համաձայն, 2022 թվականին Բանկի մասնակից պետությունների տնտեսական աճը կմնա ավելի բարձր նախահամավարակային տեմպերից, եւ կանխատեսվում է 2,9 տոկոսի չափով: Աճի վստահ տեմպերի պահպանմանը կնպաստեն ներդրումների աջակցմանն ուղղված պետությունների միջոցները, ծառայությունների ոլորտում ակտիվության վերականգնման ներուժի իրացումը, ինչպես նաեւ նավթի արտադրության ավելացումը:

 

ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ համաշխարհային տնտեսությունն անցել է վերականգնման գագաթնակետն ընթացիկ տարում, եւ գլոբալ ՀՆԱ-ի աճը աստիճանաբար կդանդաղի: Աշխարհում գնաճային ճնշումները կպահպանվեն 2022 թվականին, սակայն կթուլանան գլոբալ պահանջարկի դինամիկայի նորմալացման եւ առաջարկի ավելացման հետ մեկտեղ: Բազային սցենարի մեջ բանկի վերլուծաբանները դրել են Urals նավթի միջին գինը 2022 թվականին՝ մեկ բարելի դիմաց 72,5 դոլարի չափով: 2022 թվականին միջին տարեկան գնաճը ԱՄՆ-ում կանխատեսվում է մոտ 4 տոկոս, եվրագոտում՝ մոտ 3 տոկոս։

 

Զեկույցում նշվում է, որ ԵԱԶԲ-ի գործառնությունների տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը նախաքովիդյան մակարդակին է վերադարձել ընթացիկ տարվա կեսին, իսկ 2021 թվականի IV եռամսյակի արդյունքներով այն կարող է գերազանցել մոտավորապես 1 տոկոսով: Ընթացիկ տարում ԵԱԶԲ - ի անդամ պետությունների տնտեսությունների վերականգնմանը նպաստել են 2020 թվականին բյուջետային եւ դրամավարկային քաղաքականության մեղմացման հետեւանքները, բնակչության եւ կազմակերպությունների ադապտացումը համավարակի պայմաններին, համաշխարհային պահանջարկի ընդլայնումը եւ տարածաշրջանի երկրների հիմնական արտահանման ապրանքների գների բարձրացումը: ԵԱԶԲ-ի վերլուծաբանները մատնանշում են տարածաշրջանի երկրների շրջանում բանկի գործառնությունների վերականգնման գործընթացի անհավասարությունը: Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի ՀՆԱ-ն գերազանցում է նախաքովիդյան մակարդակները, մինչդեռ, Հայաստանին եւ Ղրղզստանին առայժմ չի հաջողվել հասնել դրանց: Անցյալ տարի Հայաստանի եւ Ղրղզստանի տնտեսությունների ավելի մեծ անկման պատճառով նրանց վերականգնման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Ընդհանուր առմամբ, տարվա արդյունքներով տարածաշրջանի ՀՆԱ - ի աճը կանխատեսվում է 4 տոկոսի չափով ՝ Հայաստանում ՝ 4,5 տոկոս, Բելառուսում ՝ 2,1 տոկոս, Ղազախստանում ՝ 3,8 տոկոս, Ղրղզստանում ՝ 3,7 տոկոս, Ռուսաստանում ՝ 4,1 տոկոս, Տաջիկստանում ՝ 7,9 տոկոս:

 

ԵԱԶԲ-ի վերլուծաբանները կարծում են, որ տարածաշրջանի երկրներում տնտեսական ակտիվության դինամիկայի վերականգնման ակտիվ փուլի ավարտից հետո բանկի գործառնություններն աստիճանաբար կմոտենան հավասարակշռված տեմպերին: Նման պայմաններում բյուջետային խթանները կրճատվում են, իսկ դրամական պայմանները խստացվում են տնտեսությունների գերթեժացումը կանխելու համար։

 

ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Ռուսլան Դալենովը ներկայացրել է տարածաշրջանում տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ բանկի վերլուծական թիմի տեսլականը. "Բազային սցենարում ԵԱԶԲ - ի անդամ պետությունների ՀՆԱ-ի աճը  2022 թվականին կանխատեսվում է 2,9 տոկոսի չափով՝ 2021 թվականին 4 տոկոսից հետո: Տնտեսական աճը կմնա ավելի բարձր նախաքովիդյան տեմպերից, որոնք 2019 թվականին կազմել են 2,3 տոկոս: Դրան կնպաստեն ներդրումների աջակցմանն ուղղված պետությունների միջոցառումները, ծառայությունների ոլորտում ակտիվության վերականգնման ներուժի իրացումը, ինչպես նաեւ նավթի արտադրության ավելացումը: 2022 թվականին Ռուսաստանում կանխատեսում ենք ՀՆԱ - ի 2,8 տոկոս աճ, Ղազախստանում ՝ 4,2 տոկոս։ Էներգառեսուրսների համաշխարհային բարձր գները եւ զարգացման պետական ծրագրերը կաջակցեն տարածաշրջանի խոշորագույն տնտեսություններում տնտեսական ակտիվությանը: 2022 թվականին ՀՆԱ-ի աճի ուժեղ ցուցանիշներ են կանխատեսվում Հայաստանում եւ Ղրղզստանում, համապատասխանաբար, 4,8 եւ 4,5 տոկոս: Այդ երկրների տնտեսությունները կավարտեն նախաքովիդյան մակարդակների վերականգնումը։ Տաջիկստանում սպասվում է տնտեսական աճի կայուն տեմպեր՝ տարեկան մոտ 6-7 տոկոս: Բելառուսում հիմնական սցենարում ակնկալում ենք ՀՆԱ-ի 0,7 տոկոսով աճ»:

 

ԵԱԶԲ-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2022 թվականի վերջին բանկի անդամ պետություններում գնաճը կմոտենա նպատակային մակարդակների, սակայն նշում են, որ գնաճային գործոնների չեզոքացման համար ժամանակ կպահանջվի: Բազային սցենարում կանխատեսվում է 2022 թվականին բանկի գործառնությունների տարածաշրջանում գնաճի դանդաղեցում  2021 թվականին 8,2 տոկոսից մինչեւ 5,3 տոկոս 2022թ.: Հայաստանում 2022 թվականի վերջին սպասվում է 5 տոկոսի չափով գնաճ՝ 2021 թվականի 8 տոկոսից հետո, Բելառուսում՝ 10 տոկոսից հետո 7,4 տոկոս, Ղազախստանում ՝ 8,4 տոկոսից հետո 6 տոկոս, Ղրղզստանում ՝ 7,0 տոկոս՝ 9,8 տոկոսից հետո, Ռուսաստանում ՝ 4,9 տոկոս՝ 7,9 տոկոսից հետո, Տաջիկստանում ՝ 6,3 տոկոս ՝ 8,3 տոկոսից հետո:

 

ԵԱԶԲ վերլուծաբանները կարծում են, որ դրամավարկային պայմանները  բանկի մասնակից պետություններում  ապաինֆլյացիոն ազդեցություն կունենան 2022 թվականին: Բարձր գնաճի պայմաններում ԵԱԶԲ - ի անդամ պետություններում առանցքային դրույքաչափերը կարող են ավելացվել մինչեւ 2021 թվականի վերջը: Ռուսաստանում առանցքային տոկոսադրույքը սպասվում է 8-8,5% միջակայքում՝ ընթացիկ տարվա վերջին, Ղազախստանում' 9,75 - 10%: Բարձր գնաճի երկար ժամանակահատվածը, ամենայն հավանականությամբ, պահանջում է առանցքային տոկոսադրույքների շարունակական պահպանում իրենց չեզոք արժեքներից բարձր մակարդակներում: Բանկի վերլուծաբանները հնարավոր են համարում 2022 թվականին Ռուսաստանում եւ Ղազախստանում տոկոսադրույքների իջեցման ցիկլի սկիզբը՝ գնաճային գործընթացների դանդաղեցմանը զուգընթաց: Ռուսաստանում առանցքային տոկոսադրույքը կարող է մինչեւ 7 տոկոս իջեցվել՝ մինչեւ 2022 թվականի վերջը, Ղազախստանում բազային տոկոսադրույքը ՝ մինչեւ 9,5 - 9,75 տոկոս: Դեպի չեզոք մակարդակ ընթացքը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2023 թվականին:

 

ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը ակտիվների գնաճը առանձնացրել է որպես հզոր միտում, որը դարձել է համավարակի եւ դրան տնտեսական իշխանությունների արձագանքի հետեւանք. "COVID-19-ի հետեւանքով առաջացած ճգնաժամը արագացրեց համաշխարհային տնտեսության վերափոխումը: Այն բյուրեղացրեց եւ կտրուկ ամրապնդեց մի քանի մեգատրենդներ, որոնք ծնվել են դրանից առաջ, բայց դեռեւս այնքան էլ նկատելի չէին: Դրանց թվում է թվայնացումը, անցումը կանաչ տնտեսության, թվային եւ սոցիալական անհավասարության աճը: Թերևս, միակ հզոր թրենդը, որն իսկապես համավարակի և տնտեսական իշխանությունների արձագանքի հետևանք է, ակտիվների գլոբալ ինֆլյացիան է։ Ամբողջ աշխարհում ակտիվների գների արագ բարձրացման պատճառը զարգացած երկրներում մասշտաբային բյուջետային եւ դրամային ներարկումներն են, որոնք հանգեցրել են պահանջարկի արագ վերականգնման, որն առաջ է անցել առաջարկի հնարավորությունից: Ապրանքների մատակարարումները երկարել են, իսկ դրանց արժեքն աճել է։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ տրանսպորտային-լոգիստիկ դժվարություններն ու հումքի գների աճն, ըստ էության, ժամանակավոր երեւույթներ են, այլ ոչ թե կառուցվածքային փոփոխություններ։ Համաշխարհային տնտեսությունն ուժ և ճկունություն կցուցաբերի և կչեզոքացնի այդ խնդիրները։ Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսության մեջ "քովիդային վնասների" թաքնված ուժը, ինչպես նաեւ մոնետար քաղաքականության ուժեղագույն ազդեցությունն այնպիսին են, որ այդ գործոնների գնաճային ազդեցության չեզոքացումը կարող է ավելի երկար տեւել, քան սպասվում էր: Միանգամայն իրատեսական է այն ենթադրությունը, որ զարգացած երկրներում գնաճը 2010-ականների արժեքներից բարձր կլինի։ Ոչ թե 0-2%, որոնց շուկան արդեն սովոր է, այլ, հնարավոր է, 2 - 4%:

 

Մեր կանխատեսումներում դեռ նախորդ տարվա վերջից մենք բարենպաստ կոնյունկտուրա էինք ամրագրում 2021 թվականին հումքային շուկաներում։ Հնարավոր է, որ գնային կոնյունկտուրան լավ կլինի առաջիկա տարիներին։ ԵԱԶԲ գործառնությունների տարածաշրջանի համար՝ որպես հումքային ապրանքների նետտո-արտահանող, ստեղծվող իրավիճակը կրում է ակնհայտ առավելություններ. ավելանում են արտահանման եկամուտները, բարձրանում են բյուջեի եկամուտները, աճում է ազգային արժույթների գրավչությունը: Սա կարող է դառնալ լավ օգնություն է թափ հավաքող նոր ներդրումային ցիկլի համար: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է շարունակել հետեւել գնաճային պարույրի ծավալմանը։ Բարձր մակարդակներում գլոբալ գնաճի պահպանման սպառնալիքը էական ռիսկեր է պարունակում բանկի մասնակից պետությունների մակրոտնտեսական կանխատեսման համար":

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.01.2026
RUB4.740.00
USD381.39-0.36
EUR445.43-0.76
GBP512.86-2.39
CAD274.95-1.58
JPY24.34-0.05
CNY54.620.02
CHF478.59-1.06