
Արմինֆո.2021 թ.-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում»:
«Euromoney» ամսագիրն իրականացնում է ամենամյա հարցումեր, որոնք միտված են բացահայտելու կորպորատիվ ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։
Կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանը մեկնաբանում է․ «HSBC Հայաստանը որդեգրել է կորպորատիվ ծառայությունների ոլորտում ավտոմատացման և պարզ թվային լուծումների ներմուծման ռազմավարություն, ինչը աջակցության և գնահատման է արժանանում մեր հաճախորդների կողմից․ այդ մասին են վկայում հարցման արդյունքները»։
HSBC Խումբը ևս այս տարի արժանացել է մրցանակների՝ ճանաչվելով «Գլոբալ առաջատար» և «Հաճախորդների սպասարկման գլոբալ առաջատար»։ Հարցման արդյունքները վկայում են կորպորատիվ ծառայությունների ոլորտում HSBC Բանկի առաջատար դիրքի մասին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:
«Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին իրենց ցուցաբերած վստահության համար և հաստատակամ ենք ներմուծել համաշխարհային լավագույն բանկային նորարարությունները և փորձը տեղական շուկա»,-նշել է Վարդան Շահբազյանը: