Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021 17:34
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում օդային ուղեւորափոխադրումները 10 ամսում աճել են 2,5 անգամ

Հայաստանում օդային ուղեւորափոխադրումները 10 ամսում աճել են 2,5 անգամ

Արմինֆո.Հայաստանում բեռնափոխադրումների ծավալի աճը 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արագացել է մինչև 12.8% (նախորդ տարվա 3,5% - ից)' կազմելով 13 848.1 հազար տոննա:

Դրանից 9 713.5 հազար տոննան (ընդհանուր ծավալի 70,1 տոկոսը) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին ՝ տարեկան աճի մինչեւ 20,1 տոկոս արագացմամբ (մեկ տարի առաջ՝ 3,7 տոկոս): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 6,5 տոկոսով ՝ մինչեւ 2 528,5 հազար տոննա: Իսկ օդային բեռնափոխադրումները, ընդհակառակը, աճել են 0,7 տոկոսով ՝ մինչև 13,5 հազար տոննա։ Մայր խողովակաշարով մատակարարվել է 1 592.2 հազար տոննա բնական գազ՝ տարեկան 8.9 տոկոս աճով:

 

Հաշվետու ժամանակահատվածում ուղեւորափոխադրումներն ավելացել են 44,4 տոկոսով (մեկ տարի առաջվա 62,2 տոկոս անկման դիմաց)՝ կազմելով 87 795,5 հազար մարդ: Մասնավորապես, ավտոմոբիլային ուղեւորափոխադրումներն աճել են 38 տոկոսով ՝ մինչեւ 66 932.2 հազար մարդ, երկաթուղային ուղեւորափոխադրումներն ավելացել են 42.1%-ով՝ մինչեւ 365.3 հազար մարդ, օդային ուղեւորափոխադրումներն աավելացել են 2,5 անգամ՝ մինչեւ 1 970.8 հազար մարդ: Ընդ որում, էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներն աճել են 64.5%-ով' մինչեւ 18 536.2 հազար մարդ:

 

Արդյունքում՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռների շրջանառությունն աաավելացել է  տարեկան 8,1 տոկոսով՝ մինչեւ 4 054,8 մլն տոննա-կմ, իսկ ուղեւորահոսքն աճել է 72,5 տոկոսով ՝ մինչեւ 1 319.8 մլն ուղեւոր-կմ: