Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021 19:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է 3,7%-ով հաշիվների 4,5% աճի դեպքում

Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է 3,7%-ով հաշիվների 4,5% աճի դեպքում

Արմինֆո. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 331 539 հաճախորդ, ինչը 3,7%-ով (նախորդ տարվա 9,3% աճի դիմաց) կամ 118 468 հաճախորդով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվվվությունում հրապարակած ԿԲ տվյալների համաձայն,  հաճախորդների ընդհանուր թվի առյուծի բաժինը կազմում են ֆիզիկական անձինք՝ 3 219 816, և, համապատասխանաբար, իրավաբանական անձանց թիվը կազմում է 111 723:

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկերում հաճախորդներն ունեցել են 6 547 478 հաշիվ, որից 6 298 329 – ը ֆիզիկական, և 249 149-ը իրավաբանական անձանց հաշիվներ են:

 

Աղբյուրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում հաճախորդների հաշիվներն ավելացել են տարեկան 4,5%-ով (նախորդ տարվա 20,6% աճի դիմաց):