Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2021 15:10
Մարիաննա Մկրտչյան

Հարավային Կովկասի համար Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների նոր ծրագրի շրջանակում Հայաստանի բյուջեն կկրկնապատկվի

Հարավային Կովկասի համար Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների նոր ծրագրի շրջանակում Հայաստանի բյուջեն կկրկնապատկվի

Արմինֆո.Հարավային Կովկասի համար Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների նոր ծրագրի շրջանակում Հայաստանի բյուջեն կկրկնապատկվի։ Այդ մասին ասվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հաղորդագրությունում։

 

Ծրագրում շարադրված են այն նպատակները, որոնց Շվեյցարիայի միջազգային համագործակցությունը ձգտում է հասնել Հարավային Կովկասում։ Հայաստանում նոր նախագծի բյուջեն կկրկնապատկվի եւ առաջիկա չորս տարիների ընթացքում կգերազանցի 20 միլիոն շվեյցարական ֆրանկ (CHF):

 

Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կկենտրոնանա չորս հիմնական ոլորտների վրա. աջակցություն տարածաշրջանում քաղաքացիական ներգրավվածությանը եւ համագործակցության խթանում; ժողովրդավարության եւ պետական ինստիտուտների ամրապնդում; տնտեսական զարգացման բարելավում եւ արժանապատիվ աշխատատեղերի ստեղծում; կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության բարձրացում եւ ռեսուրսների կայուն կառավարում: Հնարավորության դեպքում, աղքատության կրճատումը առանցքային պահանջ կլինի Հարավային Կովկասում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերի համար։ Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային համագործակցությանը։

 

Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանին նախկինի պես կենտրոնանալու է գյուղական համայնքների տնտեսության ամրապնդման վրա' գյուղատնտեսական արտադրա-իրացման շղթաների դիվերսիֆիկացման, հաշվետվողականության մեխանիզմների հետագա կատարելագործման, քաղաքացիական վերահսկողության ապահովման եւ քաղաքականության թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ կենսաբազմազանության եւ բնական պաշարների պահպանման միջոցով' ի պատասխան կլիմայի փոփոխության: Ի լրումն այդ թեմատիկ միջոցառումների՝ Շվեյցարիան կշարունակի ֆինանսավորել տեղական ոչ մեծ ՀԿ-ների նախաձեռնությունները այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ԶԼՄ-ները, միգրացիան եւ շրջակա միջավայրը: Բացի այդ, Շվեյցարիան կաջակցի տեղական հայկական արվեստին ՝ ֆինանսավորելով մշակութային ծրագրեր՝ որպես արվեստի և մշակույթի տարածաշրջանային ծրագրի մաս։

 

Այս բոլոր գործողությունները հիմնված կլինեն Հայաստանում Շվեյցարիայի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձի վրա