Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021 18:26
Ալինա Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս

Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

 

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

 

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Հանդիպման հարգելի մասնակիցներ, Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում ամփոփում ենք այս տարվա կատարած աշխատանքը։ Ուրախ եմ նաև ողջունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին։ Ցանկանում եմ նաև անկեղծորեն ողջունել դիտորդ պետությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին՝ Ղազախստանի նախագահության շրջանակներում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված ջանքերի համար։ Ակնհայտ է, որ անդամ-պետությունների և Հանձնաժողովի միջև լավ համակարգված փոխգործակցության, ինչպես նաև անդամ-պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում Միության դերի բարձրացմանն ուղղված մի շարք կարևոր որոշումների ընդունման ֆոնին նախագահությունը կարելի է համարել չափազանց արդյունավետ։

 

Հարգելի գործընկերներ, Միության առաջիկա 5 տարիների զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումից մեկ տարի անց կարելի է խոսել շատ հուսադրող միջանկյալ արդյունքների մասին։

Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը և ԵԱՏՄ-ում փոխգործակցության հիմնական չափանիշներից մեկը պետք է լինի Միության ներքին շուկայի զարգացումը։ Հենց ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների գործունեության ապահովումն է, որ հզոր խթան կհանդիսանա մեր պետությունների տնտեսական և արդյունաբերական աճի, մրցունակության բարձրացման, բիզնեսի ակտիվացման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատման համար։ Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը չափազանց կարևոր է հումքի համաշխարհային գների տատանումների և համաշխարհային ճգնաժամային երևույթների սրման համատեքստում։ Բացի այդ, պարզ է, որ ծառայությունների առևտուրը, որը դարձել է ժամանակակից համաշխարհային տնտեսության դինամիկ բաղադրիչ, նոր խթան է զարգացող երկրների արտահանման դիվերսիֆիկացման համար։ Նման պայմաններում մեծանում է ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից ծառայությունների արտահանումների ավելացման նշանակությունը, որոնց ծավալը դեռ այնքան էլ նշանակալի չէ։ Ազատականացման ծրագրերի իրականացման մոնիտորինգը և ԵԱՏՄ-ի և անդամ-երկրների ծառայությունների շուկայի վերլուծությունը հնարավորություն կտա ձևակերպել դրա գործունեության մի շարք խնդիրներ և շարունակել հետագա կառուցողական աշխատանքը՝ փոխըմբռնման և բոլոր անդամ-երկրների շահերը հաշվի առնելու հիման վրա։

 

Մենք նաև պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային գործարքների համար ազգային արժույթների մասնաբաժինը հաշվարկներում մշտապես ավելացնելու ռազմավարական խնդիրը։ Աշխարհում առկա գնաճային երևույթներն ու գների աճը ևս մեկ անգամ հաստատում են այդ անհրաժեշտությունը։ Ռազմավարության մեջ ընդգծված միավորման արդյունավետ զարգացման մեկ այլ առանցքային բաղադրիչ է՝ միջազգային համագործակցության հորիզոնների ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի լայն ցանցի ստեղծումը։

 

Այս համատեքստում, կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման հետաքրքրվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս համագործակցության հետագա խորացման ներուժի և հեռանկարների առկայությունը։ Եվ չնայած նոյեմբերի սկզբին Երևանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում մի շարք հարցերի շուրջ փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, միջանկյալ համաձայնագրի երկարաձգումն այս ժամկետով միանգամայն արդարացված է։

 

Տարիների ընթացքում մենք մշակել ենք երրորդ երկրների հետ փոխգործակցության տարբեր ձևաչափեր։ Այս խնդիրների լուծումն ամփոփված է ԵԱՏՄ-ի՝ 2022 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններում, որտեղ ամրագրված են հաջորդ տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական վեկտորներն ու գործնական առաջնահերթությունները՝ պոտենցիալ հեռանկարային ոլորտների շեշտադրմամբ:

 

Հարգելի գործընկերներ, Եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում ձևավորվել է բավականին կայուն ինստիտուցիոնալ բազա, կարգաբերվում է ընդհանուր շուկայի աշխատանքը, կան որոշակի հաջողություններ միջազգային համագործակցության ոլորտում։ Միևնույն ժամանակ, ապագային վստահ նայելու համար այս փուլում մենք պետք է արդեն ստեղծվածը հարմարեցնենք փոփոխվող ներքին ու արտաքին պայմաններին։ Սա շարունակական աշխատանք է, ինչի վկայությունն է Երկրորդ մեծ արձանագրության համաձայնեցումը։ Բացի այդ, ակնհայտ է, որ զարգացման առաջադեմ տեմպերի հասնելը հնարավոր է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կոնկրետ նախագծերի իրականացման, տեխնոլոգիական շղթաների, համատեղ ինժեներական լաբորատորիաների, տեխնոլոգիական համակարգերի և ախտորոշիչ ինստիտուտների ստեղծման միջոցով։ Արդյունաբերական ներուժի զարգացումն ուղղակիորեն կախված է արդյունաբերական միջավայրի թվայնացումից։ Իսկ սա նշանակում է գերարագ հաշվողական ենթակառուցվածքի և միկրոէլեկտրոնիկայի արտադրական բազայի ավելի լայն օգտագործում: Այս ռեսուրսները փոխկապակցված են զարգացման մեջ և պահանջում են համատեղ ջանքեր:

Ընդգծեմ, որ Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս։ Բնականաբար, թվային օրակարգի իրականացումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է ուղղված լինի արդյունքների հասնելուն: Հենց այս համատեքստում ենք դիտարկում բեռնափոխադրումներին հետևելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների օգտագործման հարցը։ Սա լուրջ հավելում կդառնա թվային վերափոխման գործընթացում, ինչպես նաև էապես կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկման գործընթացն ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ընթացքում։

 

Հանդիպման հարգելի մասնակիցներ, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցնելու է Ղրղզստանի Հանրապետությանը, ցանկանում եմ հաջողություն մաղթել և վերահաստատել բոլոր անդամ երկրների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ի շահ Միության»։

 

Խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտների շուկաներում փոխգործակցության դյուրացմանն ու հետևողական պարզեցմանը, ԵԱՏՄ 2022 թվականի բյւուջեի նախագծին, ինրչպես նաև նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի ՀայաստանումTeam Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53