Արմինֆո.Դեկտեմբերի 10-ին, կայացավ 20–րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝«Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը: Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենն իր այս գրքով կարևոր ներդում է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրների ինչպես տնտեսագիտության մեջ, այնպես էլ տնտեսության զարգացման գործում:
Միլթոն Ֆրիդմենի գիրքը Newmag հրատարակչությունը հայերեն թարգմանել ու հրատարակել է Արդշինբանկի նախաձեռնությամբ:
«Շուրջ մեկ տարի առաջ մեր գործընկերներից մեկը մի խոսակցության ժամանակ նկատեց, որ Ֆրիդմենի գիրքը հայերեն չկա և մենք նախաձեռնեցինք այն հայ ընթերցողին ներկայացնելու գործը: Ուրախ եմ, որ Նյումեգ հրատարակչության հետ համագործակցության մեր արդյունքը այսօր կարող ենք ներկայացնել ձեզ և լայն հանրությանը», - իր խոսքում նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Շնորհանդեսին մասնակցում էին անվանի տնտեսագետներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, տնտեսագիտության պրակտիկ և տեսական ոլորտներում գործող անվանի անհատներ:
Գրքի հայերեն հրատարակության նախաբանում Արդշինբանկը կարևորելով աշխատության հրատարակումը նշում է: «Լինելով Հայաստանի խոշորագույն և համակարգաստեղծ բանկերից մեկը, «Արդշինբանկը» մշտապես կարևորել է տնտեսագիտական մտքի խթանումը, ֆինանսական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը։ Միլթոն Ֆրիդմենի գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը մեր համեստ ներդրումն է այդ գործում: «Արդշինբանկը» վստահ է, որ մեր հավաքական միտքը, բարձրակարգ կրթությունը և լիակատար փոխըմբռնումը զարգացման նոր հորիզոններ են բացելու»:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |