Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021 12:23
Մարիաննա Մկրտչյան

Իրանում մտադիր են ընդլայնել հարեւանների հետ առեւտուրն ու զբոսաշրջությունը

Իրանում մտադիր են ընդլայնել հարեւանների հետ առեւտուրն ու զբոսաշրջությունը

Արմինֆո. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հարևան երկրներում Իսլամական Հանրապետության առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այդ պետությունների հետ զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը:

 

Ինչպես հաղորդում Է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, սահմանապահ նահանգների 17 նահանգապետերը, Ազատ տնտեսական գոտու բարձրագույն խորհրդի քարտուղարը եւ Մեջլիսի խորհուրդների հանձնաժողովի նախագահը հարեւան երկրներում Իսլամական Հանրապետության առաքելությունների ղեկավարների հանդիպման երկրորդ օրը հայտարարել են հարեւանների հետ համագործակցության զարգացման ուղիների մասին:

 

Նշելով տարածաշրջանում առկա բազմաթիվ հնարավորությունները՝ ներքին գործերի նախարարն այդ պետությունների հետ կապերի ընդլայնումը համարել է կարևոր առաջնահերթություն։ Վահիդին նաեւ հույս է հայտնել, որ տարածաշրջանում բոլոր հնարավորությունները կօգտագործվեն երկրի նահանգապետերի եւ առաքելությունների ղեկավարների կողմից՝ հարեւան երկրների հետ համընդհանուր համագործակցությունն ակտիվացնելու համար, հաղորդում է IRNA-ն: