Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021 12:33
Կարինա Մելիքյան

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 7.25%-ից մինչեւ 7.75%

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 7.25%-ից մինչեւ 7.75%

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունից, այդ որոշումը կայացվել է դեկտեմբերի 14-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

 

ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ըստ այդմ, նույնքնա բարձրացվել է լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ 8,75%- ից մինչեւ 9,25%, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները' 5,75% - ից մինչեւ 6,25%:

 

ԿԲ խորհրդի այս որոշման մանրամասն հիմնավորումն այսօր ժամը 15: 00-ին մամուլի ասուլիսում կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

 

Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վեցերորդ բարձրացումն է, ընդհանուր առմամբ, 5,25 տոկոսից մինչեւ 7,75 տոկոս:

 

Ըստ վիճակագրական տվյալների ՝ ս. թ. նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում պաշտոնական տարեկան գնաճը կազմել է 1,7%, իսկ տարեկան գնաճը (2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ) հասել է 9,6% - ի՝  2020թ. նոյեմբերի և  տարեկանի, համապատասխանաբար 1,3%-ի եւ 1,6%-ի դիմաց։ Իսկ դիտարկվող ժամանակահատվածներում իրական գնաճի տվյալները Կենտրոնական բանկն առայժմ չի հրապարակել:

 

Նշենք, որ 2021 թվականին ԿԲ-ն առաջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է փետրվարի 2-ին՝ 5.25%-ից մինչեւ 5.5%, որի համապատասխան, 0,25 տոկոսային կետով բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ 6.75%-ից մինչեւ 7%, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ 3.75%-ից մինչև 4%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկրորդ բարձրացումը եղել է մայիսի 4 - ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 6 տոկոս, և, հետևաբար, նույնքան բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 7,5 տոկոս, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 4,5 տոկոս: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երրորդ բարձրացումը հաջորդել է հունիսի 15 - ին՝ մինչեւ 6,5 տոկոս, որիմ համապատասխան, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը բարձրացել է մինչեւ 8 տոկոս, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով՝ մինչեւ 5 տոկոս: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի 4 - րդ բարձրացումը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ 0,5 տոկոսային կետով ՝ մինչև 7 տոկոս, ինչին համապատասխան, բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 8,5 տոկոս, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 5,5 տոկոս: Իսկ հինգերորդ բարձրացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 7,25 տոկոս, ինչին համապատասխան, բարձրացվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ մինչեւ 8,75 տոկոս, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչեւ 5,75 տոկոս:

 

Մինչ այդ՝ 2020 թվականին ԿԲ-ն վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը չորս անգամ ՝ նվազման ուղղությամբ, և մեկ անգամ ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի  5,5% - ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հաջորդել է մինչեւ 5,25% բարձրացում: Եվ համապատասխան փոփոխության են ենթարկվել  լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները' մինչեւ դեկտեմբերի 6,75% եւ 3,75%: