Արմինֆո.Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դեկտեմբերի 14-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաքում կազմակերպված «Գ-Գլոբալ. 21-րդ դարի աշխարհը» խորագրով երկրորդ միջազգային կոնգրեսին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, Ղազախստանի անկախության 30-ամյակի շրջանակում կազմակերպված կոնգրեսում քննարկվել են «խելացի» քաղաքների ձևավորման, ֆինանսական հատվածի ապագա զարգացումների, թվային նորարարությունների և ֆինանսական էկոհամակարգերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային բնույթի հարցեր:
«Գլոբալ մակրոտնտեսական քաղաքականության միջավայրը շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում» պլենար նիստի շրջանակում ՀՀ ԿԲ նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է զարգացող ու զարգացած երկրների միջև առկա տնտեսության վերականգնման տեմպի անհավասարությանը, համավարակի հետևանքով երկրների ներքին պարտքի աճին, գլոբալ գնաճի և գնաճային սպասումների ձևավորմանը:
Համաժողովին մասնակցել են կենտրոնական / ազգային բանկերի և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարի կազմի ներկայացուցիչներ: