Արմինֆո. Ինեկոբանկը երկու տարվա դադարից հետո վերսկսել է իր պարտատոմսերի թողարկումը. դա դրամային տրանշ է՝ 2 մլրդ ծավալով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկման ազդագրում, որի համաձայն, սկզբնական տեղաբաշխումը մեկնարկել է 2021թ. դեկտեմբերի 16-ին և նախատեսվում է ավարտել 2022 թ.մարտի 16-ին:
Դրամային Տրանշի շրջանակներում կթողարկվի 10 հազար դրամ անվանական արժեքով 250 հազար պարտատոմս: Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվում է 9.6%: Արժեկտրոնային վճարումների պարբերականությունը նախատեսված է կես տարին մեկ անգամ: Այս տրանշի ամբողջական մարումը նախատեսված է 2024 թվականի հունիսի 16-ին։
Այս թողարկման պարտատոմսերը ձեռք բերել ցանկացողները կարող են գումար փոխանցել Ինեկոբանկում բացված համապատասխան հաշվեհամարին. 2050000013753691:
AMX-ի տվյալներով՝ ֆոնդային բորսայում ս. թ.դեկտեմբերի 16-ի դրությամբ գնանշվում է Ինեկոբանկի պարտատոմսերի ընդամենը 1 թողարկում՝ 1.5 մլրդ դրամ ծավալով, որը թողարկվել է 2019թ. սեպտեմբերի 23-ին և մարվելու է 2022թ.: Այս թողարկման արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 9,75%:
RUB | 3.74 | 0.08 |
USD | 397.88 | 3.24 |
EUR | 418.65 | 1.83 |
GBP | 505.55 | 4.71 |
CAD | 283.45 | 1.69 |
JPY | 26.50 | 0.18 |
CNY | 54.70 | 0.20 |
CHF | 449.28 | 1.03 |