Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021 11:41
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը շուրջ 1,27 մլն դոլար է հատկացրել ռազմարդյունաբերության զարգացման համար

Հայաստանի կառավարությունը շուրջ 1,27 մլն դոլար է հատկացրել ռազմարդյունաբերության զարգացման համար

Արմինֆո.ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 16-ին պաշտպանության ոլորտի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացրել է շուրջ 621 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով ՝ մոտ 1,27 մլն ԱՄՆ դոլար): Փաստաթուղթը, որի երկու կետերը "միանգամայն գաղտնի" մակագրությամբ են, հավանության է արժանացել չքննարկվող կարգով։

 

Որոշման պարզաբանման համաձայն, նպատակն է նպաստել ՀՀ պաշտպանության եւ անվտանգության համակարգերի զարգացմանը, ինչը, ի վերջո, պետք է հանգեցնի գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծմանը: