
Արմինֆո.2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրլն 438.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 13.9%-ով կամ 175.3 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա մուտքերից:
Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, վկայակոչելով օպերատիվ տվյալները, 2019 թվականի համեմատ աճը կազմել է 101.3 մլրդ դրամ կամ 7.7%, իսկ 2018թ. համեմատ՝ 321 մլրդ դրամ կամ 28.7%:
Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի պետական գանձարան հարկային մուտքերը կազմել են ծրագրային ցուցանիշի 99.9%-ը կամ ճշգրտված ցուցանիշի 92.9%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում անցումային գերավճարները կազմել են 4.1 մլրդ դրամ՝ 2020 թվականի 354.4 մլն դրամի, 2019 թվականի 136.4 մլրդ դրամի և 2018 թվականի 55.3 մլրդ դրամի դիմաց:
Նշենք, որ 2021 թվականի վերանայված պետական բյուջեի համաձայն, հարկային մուտքերը (հարկերը եւ պետական տուրքերը) սպասվում են 1 տրլն 524 մլրդ դրամի մակարդակում՝ "2021 թվականի պետական բյուջեի մասին" օրենքում արձանագրված 1 տրլն 440 մլրդ 136 մլն 839.5 հազար դրամի դիմաց։ Սակայն, ինչպես ս. թ. սեպտեմբերի սկզբին հայտարարել են Պետեկամուտների կոմիտեում, հավանականություն կա, որ հնարավոր կլինի ոչ միայն ապահովել հարկային վճարների մասով վերանայված մոտ 85 մլրդ դրամով ավելացած ծրագրային ցուցանիշը, այլ, նույնիսկ, գերակատարել այն։