Արմինֆո. Ամերիաբանկը բացեց ևս մեկ մասնաճյուղ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է:
Բանկի հերթական մասնաճյուղը առանձնահատուկ շնորհակալության դրսևորում է հաճախորդներին վստահության, հավատարմության և երկարամյա համագործակցության համար: Ամերիաբանկը կարևորում է իր հաճախորդների հարմարավետությունը և հնարավորություն է ստեղծում նրանց համար օգտվելու բանկային բոլոր ծառայություններից իրենց համայնքում:
«Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ:
Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար.
Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար
«Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն և թեˊ օֆլայն եղանակով:
Ամերիաբանկի յուրաքանչյուր քայլ ուղղված է ստեղծելու ավելի հարմարավետ ու նպաստող միջավայր հաճախորդների համար, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |