Հինգշաբթի, 23 Դեկտեմբերի 2021 11:03
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններն ուղղակի կախվածության մեջ են ռուսական շուկայից

Փորձագետ. Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններն ուղղակի կախվածության մեջ են ռուսական շուկայից

Արմինֆո.Վերջին երկու տարիներին պետության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել Հայաստանի ձկնարդյունաբերության կատարելագործման ուղղությամբ։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը։

 

"Ձկնաբուծության մասին մոռացել են, մեզանով չեն զբաղվում։ Մենք ինքնուրույն ենք լուծում

մեր խնդիրները և զարգացնում ենք մեր տնտեսությունները", - ասել է նա։

 

Մասնավորապես, Բունիաթյանը նշել է, որ հայկական ձկան եւ ձկնամթերքի արտահանման 70%-ը

ռուսական շուկա է մտնում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նա կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ լավ հարաբերությունների պահպանումը։ "Եթե թեկուզ 10 օրով ՌԴ-ն դադարեցնի մեր ձկնային արտահանումը, մենք կորած ենք", - ասել է միության ղեկավարը:

 

Այդ տեսանկյունից, խոսելով ձկան արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին, Բունիաթյանը նշել է, որ այդ մասին պետք է մտածի հենց կառավարությունը, այլ ոչ թե արտադրողները, քանի որ կառավարությունը մինչ օրս երկրի համար չի ապահովել "եվրածածկագիր"' եվրոպական երկրների շուկաներ ձուկ արտահանելու համար: "Դրանով ոչ ոք չի զբաղվում, և ես կարծում եմ, որ նույնիսկ շահագրգռված չեն։ Իսկ գործարարը չի կարող դա ինքնուրույն անել", - դժգոհել է նա։

 

Փորձագետն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտություն կա ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել դոլարով կամ եվրոյով առևտրային գործարքներ կատարելու մասին, քանի որ ռուբլու արժեզրկումը բացասաբար է անդրադառնում արտադրողների վրա: Այդ խնդրի միակ լուծումը Բունիաթյանը տեսնում է կանխիկ հաշվարկով առևտուր իրականացնելու մեջ՝ արժութային ռիսկերից խուսափելու համար։

 

Նշենք, որ այսօր Հայաստանում ընդամենը 116 ձկնաբուծական տնտեսություն կա, մինչդեռ, մինչեւ 2008 թվականը դրանք 330-ն էին։

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում ձկնորսության համախառն արտադրանքը գերազանցել է 28 մլրդ դրամը, ինչը 3,3 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Որսի ծավալը կազմել է 13 300 տոննա (տարեկան 3,3 տոկոս աճով): Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 211.3 տոննա կենդանի ձուկ, ինչը 2.8 անգամ ավելի է նախորդ տարվա ծավալից, ընդ որում 2.9 անգամ աճել է նաեւ մաքսային արժեքը՝ կազմելով 976.3 հազար դոլար: Սառեցված ձկան մատակարարումների ծավալը կազմել է 537.5 տոննա՝ 10 անգամ աճով, մաքսային արժեքի 6.2 անգամ, մինչեւ 2.1 մլն դոլար աճի դեպքում;  սառը ձկանը՝ 3.9 տոննա (22.7% աճ)՝ 22.3 մլն դոլար մաքսային արժեքով (27.5% աճ):