Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021 13:03
Նաիրա Բադալյան

Հայաստանում միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է մոտ 440 ԱՄՆ դոլար

Հայաստանում միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է մոտ 440 ԱՄՆ դոլար

Արմինֆո. Հայաստանում մեկ աշխատողի հաշվով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ (մոտ 440 ԱՄՆ դոլար ընթացիկ փոխարժեքով- խմբ.): Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության 2021 թվականի վերջին նիստում հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Բադասյանը նշել է, որ 2020թ. ցուցանիշը կազմել է 203 հազար դրամ, իսկ 2019թ.՝ 190 հազար դրամ:

 

Զուգահեռաբար, 2021 թվականին աճել է գրանցված աշխատատեղերի թիվը՝ մինչեւ 654 հազար, մեկ տարում միջին ամսականը կազմել է 634 հազար՝ 2020 թվականի 609 հազարի եւ 2019 թվականի 602 հազարի դիմաց: