Արմինֆո. Մեր ղեկավարությունը կիովին կարող էր շրջանցել "Զանգեզուրի միջանցքի" սպառնալիքը՝ երկիրը հայտարարելով բաց։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
"Սյունիքի մարզի տարածքով իրենց փաստացի միջանցք տրամադրելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը, Ինչպես տեսնում ենք, շարունակվում է։ Եվ այս ամենից կարելի էր խուսափել, եթե դեռ 2020 թվին Հայաստանի ղեկավարությունը երկիրը հայտարարեր բաց և իրապես ճանապարհները բացեր բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։ Դա կլիներ շատ կարեւոր, ժամանակին քայլ, որը հաշվարկման պատշաճ աստիճանի պայմաններում կարող էր ինքնըստինքյան չեզոքացնել այդ սպառնալիքը", - կարծում է նա։
Գործնականում մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Ասատրյանը նկատել է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հավերժ շրջափակում։ Հետևաբար, հարևան երկրների հետ հարաբերություններում առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ քայլերը, նրա կարծիքով, Հայաստանի համար անհրաժեշտություն են։ Տնտեսագետը նշել է, որ ժամանակին, դեռևս 90-ականների սկզբին, երկրի այն ժամանակվա ղեկավարությունը, գիտակցելով տևական թշնամանքի անհնարինությունը, սկսել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
"Այն ժամանակ մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել, եւ ես շատ կցանկանայի, որ այդ շփումները վերսկսվեին։ Այս լույսի ներքո, նշեմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հենց նույն ավիահաղորդակցությունը գոյություն է ունեցել նաեւ ավելի վաղ. թռիչքներ էին իրականացնում թե հայկական, թե թուրքական ավիաընկերություններ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա այդ ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի համար, անկասկած, շահավետ է։ Առաջին հերթին, այն պատճառով, որ այդ կերպ, իհարկե ժամանակի ընթացքում, մենք կստանանք հուսալի եւ էժան մուտք դեպի Ռուսաստան", - կարծում է նա։
Այս լույսի ներքո՝ տնտեսագետն ընդգծել է Կովկասյան լեռներով Հայաստանից դեպի Ռուսաստան միակ Ռազմավիրական ճանապարհի անհուսալիությունն ու վտանգը՝ պարբերական ձնահոսքերի պատճառով: Ասատրյանն ընդգծել է նաև Վրաստանի սևծովյան նավահանգիստներից լաստանավային փոխադրումների թանկությունը։ Միևնույն ժամանակ, Նախիջևանի տարածքով Հայաստանը, նրա գնահատմամբ, կստանա ամենակարճ, այդ թվում՝ երկաթուղային ելք դեպի Իրան։
"Հաշվի առնելով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության բացակայությունը՝ Հայաստանը շատ բան կորցրեց առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժի զարգացման առումով ։ Այսպիսով, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ մեր շաահագրգռվածությւոնը, հաշվի առնելով դրա հեռանկարները, անվիճելի է։ Կարծում եմ, որ կոնկրետ տնտեսական շահերն ի հայտ կգան ճանապարհների բացումից հետո բեռների եւ ուղեւորների տեղաշարժի գործընթացի մեկնարկից հետո։ Խոսքը բաց թողնված հնարավորությունների վերականգնման մասին է, որոնք ժամանակի ընթացքում, հուսով եմ, կիրականացվեն որոշակի պայմանագրերում եւ նախագծերում", - ամփոփել է Ասատրյանը։