Երկուշաբթի, 3 Հունվարի 2022 22:31
Ալինա Հովհաննիսյան

Iran Airtour-ը ձեռնամուխ է եղել  Թեհրան-Երևան-Թեհրան չվերթների իրականացմանը

Iran Airtour-ը ձեռնամուխ է եղել  Թեհրան-Երևան-Թեհրան չվերթների իրականացմանը

Արմինֆո.Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ  մամուլի հաղորդագրության համաձայն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում:

 

Նշենք, որ Iran Airtour իրանական ավիաընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Թեհրանում, հիմնադրվել է 1972 թվականին՝ որպես Iran Air-ի դուստր ընկերություն, իրականացնում է կանոնավոր և չարտերային փոխադրումներ ներքին և միջազգային ուղղություններով ։