Չորեքշաբթի, 5 Հունվարի 2022 13:34
Մարիաննա Մկրտչյան

«Դրիմքոմփանի» ընկերությունը մաքսային արտոնություններ է ստացել  կառավարությունից

«Դրիմքոմփանի» ընկերությունը մաքսային արտոնություններ է ստացել  կառավարությունից

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում թույլատրել է «Դրիմքոմփանի» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար: 2021 թվականին հիմնադրված  ընկերության  ռազմավարությունը  միտված է սեփական արտադրանքը արտաքին  շուկաներում ներկայացնելուն,  որի նպատակով նախատեսվում է արտադրանքի  80 տոկոսի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11.9 մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2024թ. ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  9.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937.7 մլն դրամ: