Չորեքշաբթի, 5 Հունվարի 2022 17:14
Մարիաննա Մկրտչյան

Կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ շինությունների  հաշվառման կարգը

Կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ շինությունների  հաշվառման կարգը

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը սահմանել է ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների  հաշվառման կարգը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Հիմնավորման համաձայն՝   «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: Ըստ այդմ՝ նախատեսվում է , որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով: Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:

 

Սահմանված է, որ ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով ներկայացվում են` 2021 թ. հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում,  մինչև 2021 թ. հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թ. հունվարի 1-ը,  մինչև 2021 թ. հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թ. հունվարի 1-ը,  մինչև 2021 թ. հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թ. հունվարի 1-ը:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ գործիքակազմով է վերահսկվելու նոր ինքնակամ շինությունների կառուցումը կանխելու գործընթացը. «Ինչպե՞ս ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառույցների բում տեղի չունենա»:

 

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ վերահսկման երաշխիքներ են ապահովվել այս որոշմամբ և  ունեցած տվյալների բազայով: «2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում արձանագրվել են մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները: 2022, 2023 , 2024 թվականներին կառուցված ինքնակամ շինություններն ուղղակի այդ լուսանկարի վրա արտացոլված չեն լինելու: Բացի այդ, այս կարգի կանոններով, չհաշվառված  լինելու պարագայում, դրանք դուրս են մնալու հաշվառման ցուցակից»,-ասել է  Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա հավելել է նաև, որ ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու նպատակով  հստակ ժամանակացույցերով լիազորություններ են վերապահվում համայքնի ղեկավարին և տեսչական մարմիններին: «Ինքնակամ շինության հայտնաբերման պահից համայնքի ղեկավարի վրա դրվում է պահանջ այն  ապամոնտաժելու՝ առանց դատարանի վճռին սպասելու: Եթե դա տեղի չի ունենում, ապա  տեսչական մարմինը որոշում է կայացնում և ուղարկում  դատական ակտերի հարկադիր կատարողին, որպեսզի շինությունը ապամոնտաժվի: Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ ինքնակամ շինություններն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն կարող օրինականացվել,  և զերծ մնան նման գործողություններից»,-նշել է Սուրեն Թովմասյանը : 

 

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո իրավիճակը քաղաքաշինության ոլորտում բարվոք է. «Նոյեմբեր ամսվա դրությամբ ընդհանուր առմամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 17 ինքնակամ կառույց,  դեկտեմբերին՝ նախնական տվյալներով 4 կառույց: Իսկ ընդհանուր,  նախորդ տարվա ընթացքում հայտաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրեական գործ»:

 

Արթուր Ասոյանը նշել է, որ նոր կարգավորումների համաձայն հիմնական կարագավորումը դրված է ՏԻՄ-երի վրա, որոնք ապահովելու են պատշաճ վերահսկողությունը: «Սակայն, բացի ՏԻՄ-երից,  նոր օրենսդրական կարգավորումներով առկա է այնպիսի գործիքակազմ, որը զսպում է հնարավոր չարաշահումները: Մեկ կարևոր արձանագրոմ ևս՝ եթե ինքնակամ կառուցը հաշվառվում է, դա դեռևս չի նշանակում, որ այն պետք է օրինականացվի: Գոյություն ունի կառավարության մեկ այլ որոշում. այն անցնելու է համապատասխան ընթացակարգով, որի վերջարդյունքում կորոշվի՝ այդ ինքակամ կառուցը ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ»,-ընդգծել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը: 

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Իրականում շատ կարևոր կարգավորում է, և պետք է մեր տեղական ինքնակառավարման և պետական մարմինները համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնեն: Մենք շատ ենք խոսում պետական ինստիտուտների կայացման վերաբերյալ, և կարևորում ենք դա: Եվ երկրում այս քանակի ապօրինի կամ ինքնակամ շինությունների ծավալն արդեն պետական ինստիտուտների թերի կայացվածության կարևոր վկայությունն է: Ես կուզենայի, որ մենք ընդհանրապես չթերագնահատեինք քաղաքաշինության դերը, որովհետև դա ունի և՛ տնտեսական, և՛մշակութային, և՛ ինտելեկտուալ շատ կարևոր նշանակություն: Այն քաղաքաշինական միջավայրը, որը մեզ շրջապատում է՝ մեր մտածողության արտահայտումն է: Եվ ընդհակառակը՝ քաղաքաշինության միջավայրի կարգաբերումով մենք բանաձևում, զարգացնում ենք մեր մտածողությունը: Սա չափազանց կարևոր նրբություն է և  պետականության, պետության կայացման կարևոր ուղղություն: Այն  էական նշանակություն ունի ընդհանրապես պետության, ժողովրդի զարգացման առումով: Պետական ինստիտուտների կայացումը, պետական ձեռագրի և բանաձևերի ձևակերպումը քաղաքաշինական միջավայրի ձևավորման առումով շատ էական գործառույթներ են, որոնք մենք պետք է իրականացնենք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկի վարչության նախագահը և բրենդի դեսպան Արթուր Ալեքսանյանն այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներինԱրդշինբանկի վարչության նախագահը և բրենդի դեսպան Արթուր Ալեքսանյանն այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներին
Մասնագետները սպասում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի տոկոսադրույքը 3.5-3.75%-ի սահմաններումՄասնագետները սպասում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի տոկոսադրույքը 3.5-3.75%-ի սահմաններում
Զուգահեռ ներմուծումը Ռուսաստանում կդառնա մշտական ​​մեխանիզմԶուգահեռ ներմուծումը Ռուսաստանում կդառնա մշտական ​​մեխանիզմ
Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԻ՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBank
Իդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համար
Հայաստանի կապի օպերատորները 2025 թվականին 11% - ով ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի կապի օպերատորները 2025 թվականին 11% - ով ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանում նշում են Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունըՀայաստանում նշում են Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը
Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանում շինարարության ոլորտում աշխատանքի ցածր որակի համար կփակեն ընկերության պետական տենդերների հասանելիությունըՀայաստանում շինարարության ոլորտում աշխատանքի ցածր որակի համար կփակեն ընկերության պետական տենդերների հասանելիությունը
Թուրք-ադրբեջանական դաշինքը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի բացման օգտին և պահանջում  ՀԱԷԿ-ի փակումԹուրք-ադրբեջանական դաշինքը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի բացման օգտին և պահանջում  ՀԱԷԿ-ի փակում
Atlantic Council․ TRIPP նախագիծը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական ազդեցությունը Հարավային ԿովկասումAtlantic Council․ TRIPP նախագիծը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում
Արդշինբանկն ամրապնդվում է Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակումԱրդշինբանկն ամրապնդվում է Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում
Նախարար․ վերջին 5 տարում Հայաստանում գրեթե կիսով չափ կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվըՆախարար․ վերջին 5 տարում Հայաստանում գրեթե կիսով չափ կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը
Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին
Ռուսաստանում ալկոհոլի վաճառքը 2025 թվականին նվազել է 9.3%-ովՌուսաստանում ալկոհոլի վաճառքը 2025 թվականին նվազել է 9.3%-ով
Վերաթարմացումը կպատի Հայաստանը․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անհրաժեշտություն է համարում երկրի բնակֆոնդի թարմացումըՎերաթարմացումը կպատի Հայաստանը․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անհրաժեշտություն է համարում երկրի բնակֆոնդի թարմացումը
ԱԺ պատգամավոր․ Երեւանի ԱԺ պատգամավոր․ Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանի աշխատանքը գրեթե կրկնակի գերազանցում է նրա նախագծային հզորությունը
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը հանդիպել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի հետԻսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը հանդիպել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի հետ
ՀՀ կենտրոնական բանկ․ 2026 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով գործարքները կարգավորող կանոնակարգերըՀՀ կենտրոնական բանկ․ 2026 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով գործարքները կարգավորող կանոնակարգերը
«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում
Հայկական դեպի ԵՄ արտահանումը մեկ տարում աճել է 9,2 տոկոսով. Էկոնոմիկայի նախարարՀայկական դեպի ԵՄ արտահանումը մեկ տարում աճել է 9,2 տոկոսով. Էկոնոմիկայի նախարար
2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի արտադրանք2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի արտադրանք
Թանկարժեք մետաղները շարունակում են նոր ռեկորդներ սահմանելԹանկարժեք մետաղները շարունակում են նոր ռեկորդներ սահմանել
Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերինՀայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերին
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծինԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծին
ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր
«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները
Փորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն էՓորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել է
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովՄինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
Փորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերըՓորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերը
Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են "Զվարթնոց" օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումըՍամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը
Հայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիքՀայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիք
Ստոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջներըՍտոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջները
Ռուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումըՌուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումը
Գևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառելԳևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառել
Հայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորություններըՀայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորությունները
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար
Մխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափՄխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համարՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»
Հայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինՀայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր
2025 թվականին 2025 թվականին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը սպասարկել է 5 615 789 ուղևորի
«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ
Societe Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղSociete Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղ
Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»
2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին
ՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ ենՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ են
Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրումՀայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրում
ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիանԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
Իտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն էԻտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն է
ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համարՀայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համար
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքումՄինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
Երևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներումԵրևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներում
Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում   Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում  
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.01.2026
RUB4.95-0.04
USD378.86-0.21
EUR449.334.49
GBP517.905.17
CAD276.961.93
JPY24.670.71
CNY54.480.05
CHF487.598.00