Ուրբաթ, 7 Հունվարի 2022 16:03
Էմմանուիլ Մկրտչյան

Իշխան Մխիթարյան. Համավարակային ճգնաժամը մեզ անակնկալի չի բերել

Իշխան Մխիթարյան. Համավարակային ճգնաժամը մեզ անակնկալի չի բերել

Արմինֆո.Վերջին 2 տարիներին, քանի դեռ մարդկության շուրջ շարունակում է մոլեգնել կորոնավիրուսի համավարակը, մենք, հիմնականում, հրաժարվել ենք մեր սովորական ապրելակերպից։

Սակայն, համաձայն "չկա չարիք առանց բարիքի" սկզբունքի, համավարակը մարդկությանն ստիպեց բառացիորեն թռիչք կատարել դեպի ապագա, դեպի նոր թվային իրականության վիճակ ՝ այդ ուղին կրճատելով առնվազն մեկ տասնյակ տարով։ Գրեթե այդպես է տեղի ունենում նաև մեզ մոտ՝ Հայաստանում։ Նա, ով նախկինում չի կարողացել եւ չի շտապել տիրապետել նոր տեխնոլոգիաներին, այսօր, համավարակի սկսվելուց գրեթե 2 տարի անց, արդեն դժվարությամբ է պատկերացնում իր առօրյա կյանքն առանց բանկային քարտի, բանկային հավելվածի, ինտերնետային վճարումների, մի խոսքով՝ առանց գործնական վիրտուալ իրականության:

 

Կոմունալ ծառայությունների վճարում, ապրանքների գնում ինտերնետում եւ շատ այլ բաներ մեզ համար դառնում են սովորական եւ ամենօրյա գործ: Այս իրողության քիչ թե շատ հաջող իրականացման նախապատրաստումը մեզ մոտ՝ Հայաստանում, ընթացել է երկար տարիներ, և այդ աշխատանքի նավարկուղում էր դեռևս 2000 թվականին ստեղծված Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը, որը մշտապես տեխնիկապես նորացվել և կատարելագործվել է, կարծես, հատուկ նախապատրաստել է մեզ նոր հանգամանքներին։ Այն մասին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել "վիրտուալ ֆինանսների" ոլորտում, մասնավորապես, քարտային շուկայում և անկանխիկ վճարումների ոլորտում, ԱրմԻնֆո-ի տնտեսական մեկնաբանը խնդրել է պատմել Armenian Card-ի ղեկավար Իշխան Մխիթարյանին:

 

- Պարոն Մխիթարյան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի քարտային շուկայում անկանխիկ գործառնությունների ծավալներն էապես աճել են: Եթե մինչեւ համավարակը դրանք տարեկան աճել են 20-25 տոկոսով, ապա 2020 եւ 2021 թվականներին աճի տեմպերն ավելացել  են մինչեւ 50-60 եւ ավելի տոկոս: Եթե նախկինում մարդիկ, որպես կանոն, կանխիկացնում էին քարտային հաշիվների միջոցները, և կանխիկացման մասնաբաժինը կազմում էր գործառնությունների ընդհանուր ծավալի մինչև 90 տոկոս, այդպիսով նախընտրելով վճարել կանխիկով, ապա այսօր այն նվազել է մինչև 65 տոկոս։ Դա էական առաջընթաց է։ Դուք պատրա՞ստ էիք նման կտրուկ տեղաշարժերի շուկայում:

 

- Դուք գիտեք, անկախ համավարակից, ընդհանուր առմամբ, մենք նախապատրաստվում էինք շուկայի նման աճի։ Վաղ թե ուշ, բայց մեր երկիրը նույնպես ստիպված էր լինելու անցնել այդ ճանապարհը, եւ մենք, ու ոչ միայն մենք՝ Armenian Card-ում, այլեւ մեր բանկերը՝ համակարգի անդամները, լրջորեն են մոտեցել անկանխիկ վճարումների իրենց ենթակառուցվածքների զարգացմանը, ստեղծել են իրենց բջջային վճարային հավելվածները, անընդհատ զարգացրել են դրանք, ավելացրել վիրտուալ վճարային ծառայությունների ցանկը այնպես, որպեսզի հաճախորդները ստանային ավելի ու ավելի մեծ թվով ծառայություններ և իրենց հաշիվների հետ աշխատելու հնարավորություններ՝առանց բանկ այցելելու: Armenian Card ազգային վճարային համակարգը համավարակի ճգնաժամը դիմավորեց արդեն նորացված համակարգով, այդ թվում՝ նորացված ArCa հավելվածով:

 

Սակայն վճարումների ոլորտը տեղում կանգնած չէ, համաշխարհային միտումը շարժվում է պլաստիկ քարտերից բջջային ինտերնետի եւ բջջային գաջեթների անքարտ տեխնոլոգիաների անցման ուղղությամբ՝ որպես վճարման միջոց:

 

Ըստ էության, քարտը բանկային հաշիվ մուտք գործելու գործիք է, եւ դրա օգտագործման գրեթե 60 տարիների ընթացքում մշտապես կատարելագործվել են դրա անվտանգության մակարդակի, ինչպես նաեւ օգտագործման արագության ու հարմարավետության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիաները: Այդ ճանապարհին քարտերը փուլեր են անցել՝ սկսած ստվարաթղթե, էմբոսացված պլաստիկից, մագնիսական շերտից մինչև միկրոպրոցեսորային քարտեր, սկզբում հպումով, հետո անհպում ։ Զարգացել են ենթակառուցվածքը, վճարման եղանակները, տեխնոլոգիաները, սակայն, ընդսմին,  այդ ամենը "քարտային էկոհամակարգում"։ Սակայն, տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցնում է սովորական սխեմաների աստիճանական փոխակերպման: Վճարումների ոլորտը, կարելի է ասել, ֆինանսական տեխնոլոգիաների առաջատարներից է։ Եվ եթե վերջին տասնամյակում հիմնական նորարարություններն առանձնապես չեն առնչվել վճարումների բուն սխեմաներին ու գործիքներին և, գլխավորապես, ուղղված են եղել ինտերֆեյսային լուծումների կատարելագործմանը, ապա վերջին տարիներին նկատվել են նոր միտումներ, որոնք կարելի է միավորել "թվային փոխակերպում" հասկացության ներքո։ Այս գործընթացը, ինչպես Դուք նկատեցիք, Հայաստանում բավականին առաջ մղեց համավարակը, և հիմա վճարային ինդուստրիան ակտիվորեն անցնում է դրա միջով։

 

Բանկային քարտն աստիճանաբար դիրքերը փոխանցում է նոր գործիքներին։ Եվ եթե հիմա փոխանցումը տեղի է ունենում պլաստիկի մակարդակում, որը "անցնում է" հեռախոսին կամ այլ դյուրակիր գաջեթներին, ձեւավորելով նոր հաճախորդների փորձ, ապա ժամանակի ընթացքում վճարային քարտ բուն հասկացությունը տեղը կզիջի հավելվածին միացված բանկային հաշվին:

 

Ընդհանուր առմամբ, վճարման գործընթացը դարձել է ավելի աննկատ, ներկառուցվելով այլ ծառայություններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ. որպես հետեւանք՝ մեծանում է վճարային շուկայի բոլոր մասնակիցների անկար փոխգործակցության եւ գործառնական համատեղելիության (interoperability) պահանջմունքը: Ըստ էության, համացանցային  որոնողական համակարգում տեղեկատվության, ապրանքի, ծառայության  պարզ որոնումը հավանականության բարձր աստիճանով ավարտվում է գնումով եւ այստեղ, եւ հաստատվում է վերն ասվածը:

 

"Արմենիան Քարդը" բանկերի հետ համատեղ այժմ աշխատում է հաճախորդների նոր փորձի ձևավորման ուղղությամբ. ներդնելով նոր ծառայություններ՝ մենք աստիճանաբար օգտատերերին սովորեցնում ենք բջջային հավելվածներին և վճարումներին հեռախոսների օգնությամբ և միջոցով:

 

Գործարկվում են հեռախոսից վճարման ծառայություններ՝ առանց ֆիզիկական կետերում շփման, ներդրվել է բանկոմատներում միջոցների կանխիկացման գործառույթ՝ առանց քարտերի օգտագործման, դարձյալ բջջային հավելվածի օգնությամբ: Տեխնոլոգիան ենթադրում է բջջային հավելվածում կոդի գեներացում եւ բանկոմատից գումարի դուրս բերում այդ կոդի միջոցով՝ SMS-ի միջոցով հաստատմամբ։ Ամենամոտ ժամանակներս կսկսեն աշխատել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կոնտակտներով փոխանցումները (նույնականացնողի դերում, քարտի համարի փոխարեն, հանդես է գալիս հաճախորդի կողմից բանկին փոխանցված հեռախոսահամարը), եւ ոչ միայն մեր հավելվածում, այլեւ բանկերի բջջային հավելվածներից: Այժմ ArCa - ն բանկերի հետ ակտիվորեն թեստավորում է այդ տեխնոլոգիան։ Ակտիվ աշխատանք է ընթանում է QR կոդերով վճարումների ներդրման ուղղությամբ։

 

- Կարծում եք, որ բանկերի հաճախորդները պատրա՞ստ են նման արագ փոփոխվող իրադարձություններին:

 

- Կարծում եմ՝ այո։ Հաճախորդների փորձի փոխակերպումը, որը հիմնված է օգտագործողի եւ ավտոմատացված համակարգերի միջեւ փոխգործակցության համակարգի վրա, տվյալ դեպքում, ինտերնետային հավելվածների վրա, իմ խորին համոզմամբ, կանցնի սահուն եւ արդյունավետ: Ընթացիկ բանկային հաշիվների տերերն աստիճանաբար կսկսեն սովորել աշխատել բջջային հավելվածներում, նոր գործառնություններին։ 2022 թվականին նախատեսվում է արագ փոխանցումների/վճարումների նոր ծառայության գործարկում: Ծառայությունը թույլ կտա միջոցներ փոխանցել հաշիվների միջեւ՝ դրանց ակնթարթային ընդունմամբ, անմիջապես բջջային հավելվածներից, օգտագործելով պարզ իդենտիֆիկատորներ: Եթե պարզ ասենք, ապա բավական է իմանալ ծառայություն ստանալու համար գրանցված անձի հեռախոսահամարը՝ նրան գումար փոխանցելու համար: Անհրաժեշտություն չկա իմանալու ու լրացնելու ոչ հաշվի համարը, ոչ էլ բանկը, որտեղ այն վարվում է, ոչ մի երկար վճարում: Ի տարբերություն վճարման հանձնարարականներով փոխանցումների՝ փոխանցումն ստացողի հաշվին ընդունվում է ակնթարթորեն, այլ ոչ թե օրվա ընթացքում կամ հաջորդ օրը, կախված այն բանից, թե որ ժամին է կատարվում փոխանցումը: Հետագայում դրանք կլինեն մանրածախ վճարումներ, պետական ծառայությունների դիմաց եւ շատ այլ վճարումներ՝ անմիջապես բջջային հավելվածներից եւ դրանց կցված հաշիվներից։ Մասնակիցների միջև բոլոր փոխանցումները կընթանան ArCa պրոցեսինգային կենտրոնի միջոցով՝ ռիսկերի կառավարման գործող մեխանիզմների, լիմիտների և քլիրինգի կիրառմամբ: Մասնակիցների միջեւ վերջնական հաշվարկները, ArCa-ում հաշվարկված դիրքերի հիման վրա, կիրականացվեն Կենտրոնական բանկում, որը հաշվարկային բանկ է: Սպասարկման մասնակից կարող են դառնալ բոլոր բանկերը, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք պրոցեսինգ են իրականացնում ArCa հարթակում կամ ունեն իրենց պրոցեսինգային կենտրոնը: Նախատեսվում է նաեւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասնակցություն սպասարկմանը:

 

Առաջիկայում Կենտրոնական բանկը նախատեսում է հաստատել ազգային վճարային QR ծածկագրի ստանդարտները: Այս նախագծի շրջանակներում մենք կգործարկենք QR ծածկագրերով վճարումների նոր ծառայություն և այն կներդնենք մեր համակարգերում։ QR-ը կօգտագործվի նաեւ անկանխիկ վճարումների կազմակերպման համար այն վայրերում, որտեղ, օրինակ, վճարային POS-տերմինալ տեղադրելը թանկ է եւ ոչ ռացիոնալ: Իսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր օրենքի համաձայն, ոչ մի կետ իրավունք չունի մերժել հաճախորդին անկանխիկ վճարում կատարելու հարցում, մենք դրանով իսկ ստեղծում ենք մատչելի այլընտրանք քարտին: Եվ դա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկերը շատ բարձր տեմպերով աշխատում են իրենց բջջային հավելվածների զարգացման ուղղությամբ, իսկ QR-ով վճարումների համար բավական է ունենալ ֆոտոխցիկով եւ ինտերնետով ամենապարզ սմարթֆոն:

 

Բոլոր այդ գործառնությունները, որոնց մասին ես պատմեցի, մեր քաղաքացիներին թույլ կտան սահուն կերպով անցնել իրենց ճանապարհը քարտայինից դեպի բջջային վճարումներ։

 

- Բայց ինձ թվում է, որ մենք դեռ մինչեւ վերջ չենք յուրացրել բանկային քարտերով աշխատելու առավելությունները: Համենայնդեպս, ամենեւին ոչ բոլոր, նույնիսկ, խոշոր ընկերություններն են պատրաստ ծառայություն տրամադրել բանկային քարտերով: Օրինակ, եթե բենզալցակայաններն արդեն վաղուց դրանք տրամադրում են, ապա Հայաստանում ոչ մի գազալցակայան (ԱԳԼՃԿ) բանկային քարտ չի ընդունում։ Եվ դա այն դեպքում, որ արդեն գրեթե բոլոր խանութները, այդ թվում, այսպես կոչված, «անկյունի հետեւի» ձեւաչափի պարենային խանութներն ակտիվորեն ապրանքի առեւտուր են անում POS-տերմինալների միջոցով: Ըստ երեւույթին, մեղմ ասած, կասկածելի ինչ-որ հանգամանքով պայմանավորված "սերը" կանխիկ շրջանառության հանդեպ փակում է բոլոր մյուս օգուտները:

 

- Չեմ կարող ասել կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների փոխարեն, և՝ թե ինչ շարժառիթներ ունեն նրանք, բայց ես շուկային հետևում եմ թվերի միջոցով։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք ցույց են տալիս, որ անկանխիկ վճարումների ոլորտում ներգրավվածության աստիճանն աճում է։ Այսպես, օրինակ, վերջին 2 տարում ինտերնետի միջավայրում մինչև 2 հազար դրամ գումարի գործարքների քանակը գրեթե 55% է, իսկ ֆիզիկական միջավայրում՝ մոտ 38%։ Այսինքն, քարտապանները պատրաստ են ոչ միայն քարտերով խոշոր գնումների, այլեւ արդեն սկսել են զանգվածաբար դրանցով վճարել առօրյա մանր ծախսերը: Օրինակ, տաքսիով ուղեւորությունը, սուրճի գնումը, արագ սննդի եւ այլ մանր առօրյա ծախսերը: Դա վկայում է այն մասին, որ օգտատերերը պատրաստ են անցնել անկանխիկ վճարումների նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ եղանակների։

 

Կարծում եմ, որ անկանխիկ վճարումների մասին նոր օրենքը նույնպես կնպաստի անկանխիկ վճարումների տարածմանը։

 

- Թեեւ ոմանք քննադատում են օրենքը, հավանաբար, նրանք, ովքեր սովոր են "հաշվել եւ կորցնել" կանխիկ դրամը որպես "ինչ-որ բան ինչ-որ տեղ դուրս գրելու" հնարավորություն, բայց այդ փաստաթուղթը կարելի է, հավանաբար, յուրօրինակ ձեռքբերում համարել երկրի օրինաստեղծման պատմության մեջ, քանի որ կանխիկ շրջանառության սահմանափակման մասին օրինագծի առաջին տարբերակից անցել է առնվազն 15 տարի: Երբ խոսք էր գնում օրենքի ընդունման մասին, որոշ "գորշ հաշվարկների" լոբբիստներ որպես հիմնավորում վկայակոչում էին քարտային վճարումների դեպքում բարձր միջնորդավճարները, որոնք բարձրացնում են առեւտրի ծախսերը կամ բարձրացնում ծառայությունների արժեքը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ձեր ընկերության և մեր բանկերի կողմից՝ "բանկերին խեղդում են միջնորդավճարները" պարադիգմից դուրս գալու համար։

 

- Ես ամենեւին համաձայն չեմ նման հարցադրմանը։ Այն ամենը, ինչ վերաբերում է միջնորդական վարձատրությանը, այսպես կոչված, առեւտրային զիջումներին (դրամական գումար, որն առեւտրի ձեռնարկությունը վճարում է էքվայեր բանկին՝ ապրանքի կամ ծառայության իրացման ժամանակ քարտի կիրառմամբ գործառնությունների գծով հաշվարկների դիմաց - խմբ.), ապա այս թեման, իմ կարծիքով, պարզապես, շահարկվում է: Չէ որ այդ միջնորդական վարձատրության առյուծի բաժինը գնում է բանկի ծախսերի ծածկմանը՝ կապված քարտերի թողարկման և սպասարկման հետ. տերմինալները, շուկայի այդ ողջ թանկարժեք ենթակառուցվածքը,  որը սպասարկում է քարտերը, մասնակցությունը վճարային համակարգերին, անձնակազմի ծախսերը, մենեջմենթի ռիսկը, անվտանգությունը, մարքեթինգը և, ի վերջո, տեխնոլոգիական զարգացումը՝ նույնպես ծախսեր է։ Ընդհանրապես, վճարային էկոհամակարգը՝ դա խոսակցության առանձին թեմա է: Ես դրա մասին մանրամասն խոսել եմ հոդվածում, որը դուք հրապարակել եք մի երկու տարի առաջ:

 

Շուկայի պատկերին, իմ խորին համոզմամբ, պետք է նայել ավելի լայն, մասշտաբային։ Օրինակ, հիմա պարզեցված հարկի ռեժիմով աշխատում են այն սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը, այսինքն, ամսական մոտ 10 մլն դրամը։ Ենթադրենք, ձեռնարկատերն ունի շրջանառության 15% մարժա (ինչը, կարծում եմ, իրատեսական չէ), հարկերի վճարումից (5%), վարձակալության դիմաց եւ այլ պարտադիր վճարումներից հետո որպես զուտ եկամուտ մնում է ոչ այնքան մեծ գումար: Իսկ չէ որ ձեռնարկատերը պետք է ոչ միայն ապահովի իր ընտանիքը արժանապատիվ եկամուտով, այլև՝ ունենա զարգացման համար միջոցներ։ Եվ նա սկսում է ելքեր փնտրել, տնտեսել, այդ թվում՝ նոր տեխնոլոգիական ծառայություններից հրաժարվելու հաշվին։ Իմ կարծիքով, հրաժարումը տեղի է ունենում ոչ այնքան առեւտրային զիջման չափի (1.2-2%՝ կախված վճարային համակարգից), որքան այն պատճառով, որ քարտով գործառնությունը ֆիքսում է իրական շրջանառությունը, որը ոչ մի դեպքում չպետք է անցնի 115 մլն շեմը, այլապես, ստիպված կլինեն աշխատել ԱԱՀ-ով: Ահա եւ ստիպված են իրենց պատասխանատվությամբ "հարմարեցնել", երբեմն չտրամադրել կտրոններ, հրաժարվել բանկային քարտերով աշխատանքից:

 

Ինչ վերաբերում է պարադիգմից դուրս բերման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապա հիմնական նախաձեռնություններն առաջիկա ժամանակահատվածում ուղղված են ArCa ազգային վճարային համակարգի ապրանքների գրավչության բարձրացմանը՝ դրանց տեխնոլոգիական մակարդակը միջազգային վճարային համակարգերի ապրանքներին հասցնելու ճանապարրրհով: Ավարտվել են ArCa ոչ կոնտակտային քարտերի թողարկման և սպասարկման ապահովման աշխատանքները: Բանկերն սկսել են մագնիսական շերտով եւ կոնտակտային չիպով հին քարտերի փոխարինման գործընթացը: Լիակատար անցումը նախատեսված է մինչեւ 2024 թվականի վերջը։ Մեկնարկում են Armenian Card ազգային վճարային համակարգի EMV 3DS 2.0 դոմեյնի ստեղծման աշխատանքները, որը կապահովի ինտերնետում ArCa քարտերով անվտանգ վճարումներ Հայաստանի բոլոր բանկերի համար, անկախ այն հանգամանքից, թե որ հարթակում են դրանք պրոցեսինգ անցնում: Աշխատանքներ են տարվում ArCa քարտերով (առնվազն Android օպերացիոն համակարգով) թոքենիզացված վճարումների (բջջային հեռախոսով վճարում) կատարման հնարավորություն ապահովելու ուղղությամբ: Ինչպե՞ս է դա կապված միջնորդական վարձատրության հետ։ Ազգային վճարային համակարգի քարտերով գործառնությունները բանկերի համար ավելի էժան են, համապատասխանաբար, ավելի ցածր է առեւտրային զիջման չափը, միեւնույն ժամանակ, ավելի ճկուն են փոխգործակցության սխեմաները:

 

- Վերջերս մեր գործակալությունը էքսպրես-հարցում է անցկացրել  եւ հանգել է եզրակացության, որ բանկային հավելվածների օգտատերերի ճնշող մեծամասնությունը դրանցով իրականացնում են ամենապարզ գործառնություններ, ինչպիսիք են կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները, հեռախոսային հաշիվների համալրումը: Դրանց հետեւում են տուգանքների, վարչական տույժերի վճարումները, հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամարի փոխանցումները: Մարդիկ հազվադեպ են հավելվածների միջոցով  հարկեր վճարում, եւ ավելի հազվադեպ՝ վարկեր վերցնում: Այսինքն, վերջին գործառույթը, որը կախված է բանկերի աշխատանքից, այնքան էլ ակտիվ չէ: Ինչու՞, ի՞նչ եք կարծում: Միթե՞ մենք դեռ չենք բարեկամացել ալգորիթմների հետ, որոնք կարող են բարձրացնել հավելվածների ֆունկցիոնալությունը։

 

- Հաճախորդների առցանց փոխադրումը բավականին աշխատատար գործընթաց է, եւ, կարելի է ասել, ստեղծագործական: Այստեղ լիովին առաջին պլան են գնում հաճախ օգտագործվող user experience (հաճախորդի փորձ) եւ user interface (UI, օգտատիրոջ ինթերֆեյս) հասկացությունները: Հավելվածի օգտագործման պարզությունը (արագությունը), հարմարավետությունն ու ներըմբռնողականությունը հիմնական արժեքներն են հաճախորդների համար, մինչդեռ, լուծումների ֆունկցիոնալությունը, անվտանգությունը, տեխնոլոգիականությունը արժեքներ են, որոնց համար պատասխանատու է բանկը:

 

Մենք աստիճանաբար մոտենում ենք այն փուլին, երբ բանկային ծառայությունների մատակարարների ընտրությունը տեղի կունենա ոչ թե ըստ վարկերի կամ ավանդների տոկոսադրույքների, այլ ըստ հավելվածների օգտագործման հարմարավետության եւ "ֆունկցիոնալ համալրման": Այն մատակարարը, որը կապահովի "արժեքների" առավել ամբողջական հավաքակազմ, կլինի առավել պահանջված: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աստիճանաբար գալիս է բաց բանքինգի դարաշրջանը, երբ բանկային հաշվի եւ դրանով գործառնությունների հասանելիությունը բացվում է API-ի միջոցով ֆինանսական ծառայությունների պրովայդերների համար, օգտատերերի համար մրցակցություն կարող է լինել արդեն ոչ միայն բանկերի շրջանում: Ընդ որում, փոխվում է  բանկային գործունեության բուն փիլիսոփայությունը՝  որպես այդպիսին. հաճախորդները ցանկանում են բավարարել այս կամ այն կենսական պահանջմունքը՝ ձեռք բերել կամ թարմացնել տունը/բնակարանը, ավտոմեքենան, հեռախոսը եւ այլն, իսկ վարկ ստանալը, վճարելու հնարավորությունը պետք է լինի այդ գործընթացում ներկառուցված օղակ: Էկոհամակարգ, գործառնական համատեղելիություն (interoperability), անկար փոխգործակցություն հասկացությունները դառնում են բանկային գործունեության անբաժանելի մաս: Մրցակցությունն անցնում է որակապես այլ մակարդակի. մրցակցում են ոչ թե ապրանքները, այլ գործընթացները։ Հաջողության կհասնեն առաջինները, ով կհասկանա, կկազմակերպի և կվերակառուցի իր գործունեությունը՝ համապատասխան նոր իրողությանը։

 

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար և հաջողություններ նոր տարում:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53