
Արմինֆո. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 336 263 հաճախորդ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 3,8% - ով կամ 121 947 հաճախորդով: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում հրապարակված Կենտրոնական բանկի տվյալները։
Հաճախորդների ընդհանուր թվում առյուծի բաժինը կազմում են ֆիզիկական անձերը՝ 3 223 469, իսկ իրավաբանական անձերը' 112 794:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկերում հաճախորդներն ունեցել են 6 552 455 հաշիվ՝ 4,9%
տարեկան աճով: Մասնավորապես, ֆիզիկական անձինք հաշվետու ամսաթվի դրությամբ բանկերում ունեցել են 6 300 672 հաշիվ, իսկ իրավաբանական անձինք՝ 251 783 հաշիվ: