
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին փակ գաղտնի քվեարկությամբ Հովհաննես Խաչատրյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, թեկնածությունը պաշտպանել է 65 - ը, դեմ է արտահայտվել 5-ը:
Հովհաննես Վահանի Խաչատրյանը (1983 թ. ծնված, ք. Երևան) ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի աստիճան: 2015 թվականին ստացել է CFA որակավորում՝ CFA հավաստագիր (Chartered Financial Analyst - դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբան)։ 2019 թվականին ստացել է MBA աստիճան Չիկագոյի համալսարանում։ 2002-2008 թթ. աշխատել է ՀՀ ԿԲ - ում, 2008-2020 թթ.՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: 2020 թվականի հուլիսի 23-ից ԿԲ խորհրդի անդամ է, Կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամ, Կենտրոնական բանկը ներկայացնում է ԵԱՏՄ մակրոտնտեսական և վիճակագրական կոմիտեներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախարարական կոմիտեում:
Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը։