
Արմինֆո. Հայաստանը երբեք չի կարող Թուրքիայի հետ ունենալ դրական առևտրային հաշվեկշիռ։ Այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ, "Արտահանում Հայաստան" ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը՝ հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարաբերությունների կարգավորմամբ և շուկաների փոխադարձ բացմամբ, Ստեփանյանի համոզմամբ, Թուրքիան Հայաստանի առևտրային վաճառասեղաններից աստիճանաբար դուրս կմղի, առաջին հերթին, հայկական արտադրանքը։ "Թող ինձ ինչ-որ մեկն ասի, որ Հայաստանում ինչ-որ բան կարելի է արտադրել ավելի ցածր արտադրական ինքնարժեքով, քան Թուրքիայում, Իրանում կամ այլ մեծ երկրում", - ասել է նա:
Այս առնչությամբ փորձագետը նշել է, որ արգելքը լուծում չէ, բայց կարելի է պակաս շահավետ դարձնել թուրքական ներմուծումը հայկական շուկա։ Ստեփանյանը պատմել է ԱՄՆ-ի, Եվրոպայի փորձի մասին, որոնք իրենց պետական քաղաքականության շրջանակներում խրախուսում են տեղական արտադրողներին ՝ խիստ պայմաններ դնելով ներկրողների առջեւ: Ընդ որում, նա նշել է "ցանկալի" եւ "անցանկալի" արտահանում/ներմուծում հասկացությունները տարբերակելու ունակության կարեւորությունը։ Ասոցիացիայի համահիմնադիրը նշել է, որ թուրքական շուկա հայկական արտահանման հիմնական մասը ներկայացված է հումքով, որն այնտեղ վերամշակվում է եւ նորից ուղարկվում ներքին շուկա: "Դա խայտառակությւոն է։ Դա անհրաժեշտ է շտկել: Ու՞մ է պետք նման արտահանումը։ Իսկ կառավարության շրջանակներում որոշ անձինք դեռևս չեն տարբերակում "ցանկալի" և "անցանկալի" արտահանում հասկացությունները։ Երբ ներկայացնում են արտահանման վիճակագրությունը, և դրական դինամիկա են նշում, չեն ասում, որ դա պայմանավորված է գների բարձրացմամբ, այլ խոսում են իրենց կատարած արդյունավետ աշխատանքի մասին։ Հակառակ դեպքում, մեղադրում են իրենց շուրջը բոլորին, բացի հենց իրենից", - ասել է Ստեփանյանը։
Խոսելով թուրքական ապրանքների նկատմամբ արգելքի չեղարկման մասին՝ փորձագետն ամոթալի է համարել այդ որոշումը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ թուրքական արտադրանքի մուտքը Հայաստանի շուկա արգելելու որոշման հետ մեկտեղ անհրաժեշտ էր սահմանափակումներ մտցնել նաեւ մեր երկրում թուրքական ապրանքների իրացման նկատմամբ: Առեւտրի կետերը կես տարվա ընթացքում վաճառել են իրենց պահեստներում եղած եւ նախապես գնված թուրքական արտադրանքը։ Այսպիսով, էմբարգոյի գործողությունից հետո Հայաստանի առևտրային վաճառասեղաններին տեղ չկար հայրենական արտադրանքի համար։
Պետությանն էլ, իր հերթին, ըստ Ստեփանյանի, չպետք է չսահմանափակվեր այլընտրանքային շուկաներ գտնելու խորհուրդներով, այլ առաջին իսկ օրվանից աշխատերլ արտադրողների հետ՝ վերջիններիս ներքին շուկայում տեղ գրավելու համար աջակցելու նպատակով։
"Արտահանում Հայաստան" ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեքլյարովան, իր հերթին, նշել է արտահանող արտադրողներին պետական պատշաճ աջակցության բացակայությունը: Այս համատեքստում նա զուգահեռներ է անցկացրել ՌԴ-ի հետ, որտեղ գործում է "ռուսական արտահանման Կենտրոն" հզոր կառույցը, որը պետական ընկերություն է եւ օգնություն է ցուցաբերում ինչպես սկսնակ, այնպես էլ միջին արտադրողներին արտահանման շուկաներ դուրս գալու համար: Իսկ Հայաստանում, Բեքլարովայի համոզմամբ, առկա իրավիճակի հետևանքներն ուղղակիորեն կապված են նման ինստիտուտների բացակայության հետ ։ Բացի այդ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում խնդիրների լուծմանը ։ «Չարժե խնդիրները դուրս հանել համատեքստից: Ամենուրեք գրում են մարքեթինգի, բրենդինգի խնդիրների մասին: Դա ճիշտ է, բայց ոլորտի խնդիրները շատ ավելի մեծաթիվ են", - ասել է նա։ Փորձագետի խոսքով ՝ բացի գործընթացների ավտոմատացումից եւ արտադրության արդիականացումից, արտադրողներն ունեն նաեւ որոշակի, լուրջ խնդիրներ կադրերի առնչությամբ։ Այս առումով նա նշել է ֆինանսական ռեսուրսների բացակայությունը՝ բրենդինգի, մարքեթինգի անցկացման համար պրոֆեսիոնալ մենեջերների ներգրավման նպատակով, ինչը վատ է ազդում տեղական արտադրանքի մրցունակության մակարդակի վրա: Պետությունը, Բեքլարովայի կարծիքով, պետք է համապատասխան մեխանիզմներ մշակի անհրաժեշտ մասնագետների ներգրավման եւ պատրաստման համար, այդ թվում ՝ աութսորսինգի միջոցով։
Բացի այդ, "Արտահանում Հայաստան"-ի համահիմնադիրները նշել են, որ ասոցիացիայի անդամները արտահանողներ չեն, այլ փորձագետներ, բիզնես վերլուծաբաններ, որոնք կարող են բազմաթիվ ծրագրեր առաջարկել առկա խնդիրների լուծման համար: Սակայն չկա պետական կառույց, որը դա իրագործի։
"Այսօր արտահանողը չգիտի՝ ուր դիմել։ Կար "Բիզնես Հայաստան" կառույցը, որը փակեցին, և դրա փոխարեն ոչինչ չստեղծեցին։ "Ներդրումների աջակցության կենտրոնը" չի զբաղվում արտահանողների հարցերով։ Կա Էկոնոմիկայի նախարարության արտաքին առեւտրի վարչություն, բայց նրանք էլ չեն զբաղվում այդ հարցերով, այլ միայն աշխատանքի տեսանելիություն են ստեղծում", - դժգոհել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց 2022 թվականի հունվարի 1-ից չերկարաձգել 2020 թվականի դեկտեմբերի վերջին երկրում սահմանված թուրքական ապրանքների ներմուծման արգելքը: Համապատասխան որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը արցախյան 44-օրյա պատերազմում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր նախարարը, 2020 թվականին Թուրքիայից Հայաստան է առաքվել 260 մլն դոլարի ապրանք, մինչդեռ, հայկական արտահանման ծավալը կազմել է մոտ 2-3 մլն դոլար: 2021 թվականի արդյունքներով, ինչպես հաղորդել է Քերոբյանը, թուրքական ներմուծման ծավալները կրճատվել են 10 անգամ, իսկ հայկական ապրանքների մատակարարումները զրոյացել են:
Իսկ նախորդ տրավա դեկտեմբերի կեսին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հայտարարեցին հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու համար հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին: