Երկուշաբթի, 24 Հունվարի 2022 19:19
Նաիրա Բադալյան

2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին

2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:

 

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

 

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարևոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում: Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում:

Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը: Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»:

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է.  «Պարոն վարչապետ,

Նախ ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական խնդիրների լուծման համար: Որևէ խնդիր չի եղել առողջապահական, տեղավորման և հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից և ծավալներից: Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել և, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ: Պարոն վարչապետ, նշեմ, որ 2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել և արդեն այսօր լուծել ավելի կարևոր խնդիրներ:  Ուզում եմ նշել, պարոն վարչապետ, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք:

Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ:

«Բեյզ Մեթըլս»-ի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021 թվականին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք:

 

Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, բնակարանաշինության տեմպերը համապատասխանում են այն ծավալներին, որ միասին քննարկել ենք և եկել ենք համաձայնության: Զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում, բացի բնակարաններից, նաև ենթակառուցվածքային այլ ծրագրեր, ջրագծեր այլ գյուղերում, այլ բնակավայրերում, ասֆալտապատում: Այսինքն՝ ծրագրեր իրականացվում են ենթակառուցվածքների բոլոր ուղղություններով և նաև բնակարանաշինությամբ: Հաջողվել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ հոսանքի խնդիրը և համարյա անխափան կարողացել ենք մինչ այսօր դեռ պահպանել իրավիճակը, որովհետև ծանր է եղել հզորությունների մատակարարման, ապահովման առումով և այլն: Եթե որևէ ֆորսմաժոր չլինի, նաև այդ հարցն է լուծվում՝ այն դեպքում, որ «Բեյզ Մեթըլս»-ի անհրաժեշտ հոսանքը ևս կարողացել ենք մատակարարել:

 

Ընդհանուր առմամբ ուզում եմ գոհունակություն հայտնել, պարոն վարչապետ, ձևավորված համագործակցության առումով: Պատասխանատուների հետ մշտապես կապի մեջ ենք: Շնորհակալություն»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61