Հինգշաբթի, 27 Հունվարի 2022 16:08
Նաիրա Բադալյան

Կառավարությունը վերանայել է ագրոոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր

Կառավարությունը վերանայել է ագրոոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում,

գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գումարը սահմանել 3-15 մլն դրամ (բոլոր նպատակային ուղղությունների համար): Առաջարկվում է սահմանել վարկի տրամադրման նպատակային ուղղություններ՝ մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում, անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում, անասունների, թռչունների և ճագարների ձեռքբերում, անասնակերի ձեռքբերում, սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում, գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում և այլ: Որոշմամբ նախատեսվում է հնարավորություն տալ շահառուներին փոփոխելու վարկի նպատակային ուղղությունը՝ այդ մասին դիմում ներկայացնելով ֆինանսական կառույցին, փոփոխելու վարկի մարման և արտոնյալ ժամկետը, դարձնելով համապատասխանաբար՝ 3 տարի և 6 ամիս:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ոռոգման արդիական համակարգերի ներդրման խրախուսմանն ուղղված ծրագրում: Կարգավորման նպատակն է` ավելացնել ոռոգման արդիական համակարգեր ներդնող շահառուների թիվը, հետևաբար նաև ոռոգվող հողատարածքները։ Առաջարկվում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի փոխհատուցումն ավելացնել և 22 տոկոսի ու 25 տոկոսի փոխարեն սահմանել 50 տոկոս: Բացի ջրավազանների կառուցումից, տնտեսավարողներին հնարավորություն է տրվում նաև ընդլայնել առկա ջրավազանները։ Ջրավազանների կառուցման կամ ընդլայնման հնարավորություն է տրվում նաև համայնքներին։ Ծրագրից հանվել է հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցների ցանկի հրապարակման պարտադիր պահանջը՝ հնարավորություն տալով տնտեսավարողներին ինքնուրույն ընտրել համապատասխան ծառայություն մատուցող կառույցին։ Միաժամանակ, որոշմամբ այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չի գերազանցվում ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։

 

Հանրապետությունում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների արտադրությունը խթանելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում վարկը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոս, իսկ ներկրված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս տոկոսադրույքով։

Գործադիրը փոփոխություներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ և անհրաժեշտություն է առաջացել վերանայելու վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, վարկի տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է։

 

Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրում ևս փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի ներառման, վարկերի տրամադրման պայմանների և վարկավորման գործընթացի հստակեցման համար։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրում նշված մոդելների գնահատված ծախսերին: Վարկերի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի։

 

Նոր կարգավորումներ են նախատեսվել նաև ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 10 տոկոսային կետը սուբսիդավորում է, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 9 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 6 տոկոսային կետը սուբսիդավորում է: Թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն իրականացնող, ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնող լիզինգառուների կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը 1 մլրդ դրամից իջեցվում է մինչև 200 մլն դրամ: Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում, լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրության ծախսերը ֆինանսական կառույցների փոխարեն կատարվելու է լիզինգառուների հաշվին։

 

Մհեր Գրիգորյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և անհրաժեշտ համարել ծրագրի պոտենցիալ շահառուներին նախատեսվող կարգավորումների վերաբերյալ պատշաճ իրազեկումը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63