
Արմինֆո. Pegasus ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ- Երևան- Ստամբուլ երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flypgs.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում:
