Արմինֆո.2022 թվականի փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։
Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Ընկերությունը տեղաբաշխելու է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։
«Ի դեպ պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտը, որը վճարվելու է կիսամյակային պարբերկանաությամբ, ազատված է եկամտահարկից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |