Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022 14:36
Մարիաննա Մկրտչյան

Wizz Air Abu Dhabi-ն սկսել է չվերթներ իրականացնել Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով

Wizz Air Abu Dhabi-ն սկսել է չվերթներ իրականացնել Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով

Արմինֆո.Այս տարվա փետրվարի 7-ից Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աբու Դաբի - Երևան - Աբու Դաբի ուղղությամբ ։

 

«Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրությունում: