Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022 14:40
Նաիրա Բադալյան

Մոսկվայում կանցկացվեն "Հայկական գինու օրեր"

Մոսկվայում կանցկացվեն "Հայկական գինու օրեր"

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարին» ծանոթանալու նպատակով։

 

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությւոնը, նախատեսվում են հանդիպումներ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ԵԱՏՄ ագրոաարդյունաբերական բլոկի, Х5 Group ընկերության, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) ներկայացուցիչների հետ։

 

Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը։

Ցուցահանդեսին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ազգային միասնական տաղավարով կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները:

 

Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն "Պրոդէքսպո" միջազգային համաժողովը սննդամթերքի ոլորտում ամենահեղինակավոր ամենամյա իրադարձությունն է եւ քառորդ դարի ընթացքում որոշում է ռուսական սննդի արդյունաբերության զարգացման վեկտորը: Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության և Մոսկվայի կառավարության աջակցությամբ ՝ ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո: Ռուսական շուկա առաջ մղելով որակյալ սննդամթերք ՝ Պրոդէքսպո-ն նպաստում է գերակա ազգային նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են ռուսաստանցի սպառողների կյանքի որակի բարձրացմանը: Ցուցահանդեսի 28 թեմատիկ սրահներ արտացոլում են ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա սննդամթերքիի եւ խմիչքների ողջ սպեկտրը:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրված գինու ծավալներն աճել են 21,7 տոկոսով՝ մինչև 11,3 մլն լիտր: Ընդ որում, գազավորված գինու (շամպայնի) ծավալներն ավելացել են 3,5 տոկոսով՝ մինչև 635,6 հազար լիտր: 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը, Մաքսային ծառայության տվյալներով, արտահանել է 1.4 մլն լիտր գինի ՝ տարեկան 56,6 տոկոս աճով (նախորդ տարվա 30,6 անկման դիմաց): Ընդ որում, արտահանված գինու մաքսային արժեքը 55,7 տոկոսով բարձրացել է՝ մինչեւ 5,1 մլն դոլար: Հայկական գինու արտահանման հիմնական շուկան, ավանդաբար, ՌԴ-ն է, որին բաժին է ընկնում արտահանման 59%-ը (2020թ. առաջին կիսամյակի 69,8% - ի դիմաց), որին 10-11% - ով հաջորդում են Ուկրաինան եւ ԱՄՆ-ը, իսկ մնացած ծավալը մատակարարվում է Ղազախստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Բելգիա, Լեհաստան, Լիտվա, Կանադա, Չինաստան, Իսրայել, Հունաստան, Չեխիա, Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, ԱՄԷ, Բելառուս, Գերմանիա, Լատվիա, Լիբանան, Թայվան, Իսլանդիա: