Արմինֆո.IDBank-ը սույն թվականի փետրվարի 7-ին հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2FERO տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2022 թվականի առաջին (ԿԲ նախագահի 23 հուլիսի 2021թ. թիվ 1/392 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում 3-րդ) դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի փետրվարի 7-ից մինչև 2022 թվականի մայիսի 4-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով պարտատոմսը ներկայում ամենավստահելի ֆինանսական գործիքներից է։ «Մեր հասարակությունը, ֆինանսական աշխարհում ակտիվ քաղաքացիները, պարտատոմսերն ընկալում են որպես շահավետ ներդրման տարբերակ, և դա իրականում այդպես է․ նախ պարտատոմսի դիմաց դրա սեփականատերը ստանում է եկամուտ, որը ենթակա չէ հարկման, բացի այդ՝ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ Այս և մի շարք այլ գործոններ նպաստում են պարտատոմսերի շուկայի ակտիվացմանը, ինչը մենք տեսնում ենք մեր յուրաքանչյուր տեղաբաշխման ժամանակ․ պարտատոմսերը սպառվում են ժամկետից շուտ»,- ասել է Արման Ասատրյանը։
IDBank-ի պարտատոմս կարող եք ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
IDBank-ի 2022թ․ առաջին թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հղմամբ։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: